Ռուսահայ Ռուբեն Վարդանյանն իր քայլերը ՌԴ-ի հետ է համաձայնեցնում․ ԼՂ-Ադրբեջան խոսակցությունը ռուսական ծիրում է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի աջակցությամբ 17 հայ ռազմագերիները Բաքվից վերադարձվեցին Հայաստան։ Միաժամանակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն են հեռախոսազրույցով տեսակետներ ներկայացրել Ժնևում ԱԳ նախարարների հանդիպման մասին։ Բացի այն, որ Արարատ Միրզոյանը պահանջել է Ադրբեջանից զորքերը հանել ՀՀ տարածքից, խոսք է գնացել նաև խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ ստեղծելու մասին։

Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդն օրերս հայտարարեց՝ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ: Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է, որ Ստեփանակերտ-Բաքու խոսակցությունը կնշանակի՝ Ադրբեջանը, ի դեմս Ստեփանակերտի, ճանաչում է ինչ-որ մի սուբյեկտի, որին հնարավոր չէ անտեսել, և որի հետ պետք է պայմանավորվել։ Սակայն քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի ներկա իշխանությունները ժխտում են Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ պնդելով, թե կոնֆլիկտը լուծված է։

«Այդ տարածքը ճանաչում են իրենց մաս և նույնիսկ ինքնավարության մասին չեն ուզում խոսել։ Իհարկե, այս պահին դժվար է պատկերացնել, թե ինչ ձևաչափով պետք է լինի այդ խոսակցությունը։ Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղում կա փաստացի ինքնակառավարում, կան իշխանություններ։ Ինքը պաշտոնական դիսկուրսում չնկատելու է տալիս այս փաստը, բայց խնդիրներ լուծելիս ստիպված է համագործակցել Ղարաբաղի իշխանությունների հետ»,- ասաց քաղաքագետը։

Այսօր Իլհամ Ալիևն է խոսել ՀՀ-ի հետ պայմանագրի կնքումից, թե այն պետք է հիմնված լինի միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա․ «Երկու երկրների կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ապագայում որևէ տարածքային հավակնություններից, ուժի կիրառումից հրաժարում, պետական սահմանների դելիմիտացիա և հաղորդակցությունների բացում»:

Ալիևը խոսել է նաև արցախահայերից․ «Նրանք մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես ենք կազմակերպելու նրանց կյանքը մեր տարածքում»։

Սրան ավելացնենք նաև այն փաստը, որ ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը՝ ստանալով որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ: Հավանականությունը մեծ է, որ Վարդանյանը կընդունի առաջարկը։ Արդյո՞ք հենց նա է Բաքվի հետ բանակցողը լինելու ԼՂ-ից, և հաշվի առնելով Ալիևի պնդումը՝ ի՞նչ է ստացվում։

«Տրամաբանական է ունենալ այդպիսի ակնկալիք, որ նա բանակցողը լինի Բաքվի հետ։ Նաև հասկանալի է, որ Ռուբեն Վարդանյանը ռուսաստանահայ է, և կարող ենք ենթադրել, որ իր գործունեությունը, ուղերձները և դիրքորոշումները մեծապես ռուսական կողմի հետ են համաձայնեցված»,- ասաց Վարդանյանը։

Արցախի Անվտանգության խորհուրդն օրերս տարածած հայտարարությունում նշեց, որ ԼՂ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ: Քաղաքագետ Էդգար Վարդանյանը ենթադրում է, որ Արցախի ցանկությունը մինչև 1998 թվականի իրականության վերականգնումն է, սակայն ինքը կարիք է տեսնում հստակեցնել, թե իրենից ի՞նչ է ենթադրել և ինչպիսի՞ տեսք է ունեցել այդ ձևաչափը։ Բաքուն, ըստ փորձագետի, շարունակելու է չընդունել Արցախի այս տեսակետը, բայց և կոմպրոմիսային լուծումը չի բացառվում։

«Ալիևի այդ միտքը, որ չի պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել Ղարաբաղի հարցերը, ուղերձ է, առաջին հերթին, Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, որն ասում է՝ կոնֆլիկտը լուծված չէ, խնդիրը կարգավորված չէ, և որ բանակցություններ պետք է ընթանան ԼՂ կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ։ Սա ժխտում է Ալիևը, ինչի հետ չեն կարող համակերպվել արևմտյան գործընկերները, որովհետև նրանք են բազմիցս ասել, որ կոնֆլիկտը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Հիմա այն, ինչ կա, ուժի կիրառման արդյունքում է։ Խնդիրը կհամարվի լուծված այն դեպքում, երբ կլինեն խաղաղ բանակցություններ»,- նշեց Էդգար Վարդանյանը։

Նա համոզված է, որ սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան ՀՀ տարածքների նկատմամբ Ալիևի մեծ սխալն էր, և Արևմուտքից մեծ ճնշումներ կան Ադրբեջանի նկատմամբ, ինչը հնարավորություններ է բացել ՀՀ-ի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան