Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ը դուրս է գրվել հոսպիտալներից
Հասարակություն
05.10.2022 | 12:05Հոկտեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
«Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- ասված է հաղորդագրությունում: