Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին․Ժոզեպ Բորել

Լուրեր

05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
Բոլորը

ԵՄ-ն արել է հնարավորը՝ կողմերին երկխոսության կոչ անելու, հրադադար հաստատելու համար, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձրացման շուրջ հարցի քննարկման ժամանակ:
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», – ասել է Բորելը` հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:

Բորելը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, ինչը, նրա համոզմամբ, կօգնի նաև նվազեցնել լարվածությունը։

«Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ շրջաններում, որտեղ խաղաղության կարիք կա: Ցավոք սրտի, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, դա քաղաքական ազդեցությունն է։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Բորելը հավելել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է» և հետաքննություն է պահանջվում։

Տաթև Ֆռանգյան