«Կին, կյանք, ազատությո՛ւն» ,«Մա՛հ դիկտատորին»․ Իրանում զանգվածային բողոքի ցույցերին միացել են դպրոցականներն ու ուսանողները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերը չեն թուլանում։ Շաբաթվա սկզբից, երբ երկրում պաշտոնապես մեկնարկեց ուսումնական տարին, ուսանողներն ու ավագ դասարանների աշակերտները միացան ցույցերին, գրում է Euronews-ը։

Կիրակի Թեհրանի հեղինակավոր Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի տարածքում անվտանգության ուժերը բոլոր կողմերից շրջապատել են ուսանող ցուցարարներին՝ թույլ չտալով նրանց հեռանալ և արցունքաբեր գազ են կիրառել։

Հարյուրավոր ուսանողներ բերման են ենթարկվել, նրանցից շատերն ավելի ուշ ազատ են արձակվել: Երկուշաբթի տարբեր համալսարանների ուսանողներ դուրս են եկել Թեհրանի և այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին: Մի շարք քաղաքների ավագ դպրոցական աղջիկները, ի նշան բողոքի, հանել են գլխաշորերը։

«Կին, կյանք, ազատությո՛ւն» և «Մա՛հ դիկտատորին» կարգախոսներն են հնչում Իրանի գրեթե բոլոր քաղաքների փողոցներում։

Վաշինգտոնը հայտարարել է, որ իրանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ է պատրաստում, որոնք կապված են խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու հետ։

«Մենք տագնապած և ապշած ենք այն հաղորդագրություններից, որ անվտանգության մարմիններն ուսանողների խաղաղ ցույցերին արձագանքում են բռնություններով և զանգվածային ձերբակալություններով»,- ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Իրանում կանանց իրավունքների պաշտպանության խաղաղ ցույցերը ճնշելու կապակցությամբ։

Երեքշաբթի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ազգային միասնության կոչ է արել՝ ասելով, որ Իսլամական Հանրապետությունն «ունի թուլություններ ու թերություններ»։ Միաժամանակ, նա, հետևելով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, հաստատել է իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը՝ բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ Իրանի թշնամիներին մեղադրելու վերաբերյալ։

17-ամյա Նիկա Շաքարամին անհետացել է սեպտեմբերի 20-ի ցույցերի ժամանակ։ 10 օր անց նրա ընտանիքին հայտնել են, որ աղջկա դին կարող են տանել Քահրիզակ բանտից։ Ընտանիքին թույլ չեն տվել հուղարկավորություն կազմակերպել, միաժամանակ, ձերբակալվել են աղջկա հորեղբայրն ու մորաքույրը։

Բողոքի ցույցերի ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 40 մարդ, սակայն իրավապաշտպանները նշում են առնվազն 80 զոհի մասին։

Տաթև Ֆռանգյան