Հայկ Ալումյանի բացակայությունն անհարգելի ենք համարում. դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց` Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկա չէր նիստին։

Նախորդ` սեպտեմբերի 20-ի նիստն էլ հետաձգվել էր, քանի որ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ներկա չէր նիստին` վատառողջ էր։

Նշենք, որ նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ. Քոչարյանը և Գևորգյանը ներկա էին նիստին։

«Դատարանը Հայկ Ալումյանից գրություն է ստացել, որ նա այսօր ժամը 15–ին Ճամբարակում պետք է այլ նիստի մասնակցի, որի ժամանակ պետք է որոշվի իր պաշտպանյալի ազատության հարցը»,–ասաց Դանիբեկյանը։

Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, որ Ալումյանի բացակայությունը հարգելի չէ իր համար։

Մինչ հաջորդ դատական նիստի օրը նշանակելը դատարանը քննարկեց Արմեն Գևորգյանին երկրից մեկնելու թույլտվություն տրամադրելու` նրա փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը` թույլատրելով Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը մեկնել Ստրասբուրգ` ԵԽԽՎ լիագումար նիստերին մասնակցելու։

Հավելենք, որ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ին։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։