Կմտածեմ` Փաշինյանին «Հավաստի աղբյուր»-ի հրապարակումների մասին հարց տա՞լ, թե` ոչ. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Ինձ համար դրանք անընդունելի պահանջներ են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի հրապարակմանը, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 պայմանները՝ վկայակոչելով «հավաստի աղբյուրը»։

Հարցին, թե արդյոք վարչապետի հետ քննարկումների ժամանակ այս պահանջների վերաբերյալ քննարկում եղել է, Աղազարյանը պատասխանեց. «Այս կամ այն հատվածներով, իհարկե, միշտ էլ քննարկումներ լինում են, բայց, որպես այդպիսին, հավաքական փաստաթղիթ, եթե իհարկե դա փաստաթուղթ է, ես ծանոթ չեմ: Այդպիսի փաստաթուղթը անձամբ ինձ համար անընդունելի է՝ ամենաքիչը: Հետևաբար, կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը ևս պետք է մերժի նման մոտեցումը:

Արցախի զրո կարգավիճակը, Արցախի զինված ուժերի լուծարումը ինձ համար անընդունելի են: Բայց այդ բոլոր հարցերով պետք է զբաղվի Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունը, և մենք, որպես պետականություն, որպես հայ ժողովրդի մեծ հատված, պարտավոր ենք ամեն ինչ անել՝ սատարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»:

Աղազարյանը հիշեցրեց, որ վաղը վարչապետը գալու է խորհրդարան և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարող են այդ հարցը տալ իրեն․ «Դիմեք մեր ընդդիմադիր գործընկերներին, ձեր հարազատներին, թող գան, այդ հարցերը տան։ Ես կմտածեմ՝ տալ այդ հարցը, թե ոչ»՝

Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

  1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
  2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի Այսինքն՝ 0 կարգավիճակով,
  3. Միջանցք Հայաստանի տարածքով,
  4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),
  5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: