Հիմա տեղի է ունենում անկախության հաստատման գործընթաց․ այո՛, կան ռիսկեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ի՞նչ է սպասվում Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին, պատասխանեց․ «Շատ կարևոր է, որ ֆիքսենք, թե ինչ է տեղի ունենում: Գուցե թե մեր ամենամեծ խնդիրը եղել է այն, այդ թվում իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք չենք ձևակերպել, թե սա ինչ պատմություն է:

Մարդիկ կան, որ ասում են՝ սա Հայաստանի անկախության, ինքնիշխանության հաստատման գործընթաց և դա իսկապես այդպես է: Մենք այդ պրոցեսի մեջ ենք, որը պետք է տանենք: Մենք պետք է ամուր լինենք և այս ճանապարհը անցնեք: Պետության հաստատման, պետության հարատևության երաշխավորման գործընթաց է և այո, այստեղ կան ռիսկեր մեզ համար:

Մենք պետք է վճռական լինենք այս գործընթացը մինչև վերջ տանելու համար: Երբ ասում եմ՝ ցավոտ որոշումներ, անկախության հաստաըումն ինքը ցավոտ որոշում է: Ինչո՞ւ է թվում, որ ցավոտ որոշում է միայն այն, ինչի արդյունքում վատ բան է ստացվում: Ոչ, երեխայի ծնունդը ցավոտ գործընթաց է, բայց դրա արդյունքում տեղի է ունենում ծնունդ: Մենք հիմա մեր պետության անկախության, ինքնիշխանության հարցն ենք փորձում լուծել: Սա չի նշանակում, որ մենք մինչև հիմա չենք եղել անկախ պետություն, բայց կա անկախության ինքնիշխանության քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալ-հոգեբանական հարթություններ, և ոչ բոլոր հարթություներն են լրացված եղել, և այսօր էլ լրացված չեն: Մենք այդ ճեղքերի հետ ենք այսօր առերեսվում»:

«Հայաստանի երրորդ Հանրապետությունը հռչակվել է մի պայմաններում, հետո շատ արագ այդ պայմաններից հրաժարակում է տեղի ունեցել, որի մասին չի հայտարարվել, չի արձանագրվել,  և որի պատճառով ճեղք է առաջացել իրականության ու տեսության միջև։ Հիմա  այդ ճեղքը պետք է լրացնել․․․

Համաշխարհային փոթորիիկ է․․․ Չմոլովելու համար մենք մեր նպատակը պետք է ճիշտ ֆիքսենք: Այդ նպատակը Հայաստանի պետությունն է, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Հայաստանը պետք է շատ կոնկրետ լինի, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը հնարավոր լինի պաշտպանել: Եթե ինքն ամորֆ է, չգիտես՝ որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, իր տարածքային ամբողջականությունը հնարավոր չէ պաշտպանել: Այո, մենք անկախության գործընթացի մեջ ենք, որն իր մեջ ռիսկեր ունի»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։