Ոչ ոք պատրաստ չէ ճանաչել ԼՂ անկախությունը կամ ճանաչել որպես Հայաստանի մաս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնն արդյոք ունենք իրենց սեփական փաթեթը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց․ «Չի կարելի ասել, որ  յուրաքանչյուրն իր սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը որոշակի պատկերացում ունի:

Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել  ճշմարտության լեզվով, ես պիտի արձանագրեմ հետևյալը՝ այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք, գուցե, մի քիչ  այլաբանորեն, գուցե, մի քիչ դիավանագիտորեն, երբեմն՝  շատ ուղիղ ասել են  դրա մասին ու մենք  պետք է այս փաստի հետ առերեսվենք»։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը։ Այս հարցին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց․ «Գիտեք՝ այդ  երկրների մեջ եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային․ դրանք նորությո՞ւն են»։

Հարցին, թե ինչպիսին են նրանց առաջարկները խաղաղության պայմանագրի մասով, այսինքն՝ Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների լուծումների մասով առաջարկները, վարչապետը պատասխանեց․ «Գիտեք, խաղաղության պայմանագրի մասով, ըստ էության ․․․ ցանկացած երկու երկրի միջև խաղաղության պայմանագիր ունի մի քանի անկյունաքարային դրույթներ։ Հիմա ենթադրենք ասում են՝ Ադրբեջանի հինգ առաջարկներ, այդ պոստուլատները Ադրբեջա՞նն է հորինել։ Ոչ, դրանք միջազգայնորեն ընդունված այն բանաձևերն են, որոնց հիման վրա երկրները խաղաղության պայմանագրեր են կնքում։ Ես չեմ ասում, որ խաղաղության բոլոր պայմանագրերը նույնական են, բայց, ըստ էության, միջազգայնորեն ընդունված սահմանների, տարածքային ամբողջականության ճանաչում, սուվերենության հարգում, ուժի չկիրառում, ուժի սպառնալիքի չկիրառում և այլն։ Հիմա այդ սկզբունքները, ամեն դեպքում, ձևակերպվում են, այդ ձևակերպումները հարյուր տոկոսով նույնական չեն, բայց արտահայտում են, ըստ էության, նույն իմաստը»։

Մանրամասն՝ տեսանյութում։