Սահմանին լարվածությունը պահպանվում է․ նոր սադրանքը չի բացառվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է ու այդ լարվածությունը այս պահի դրությամբ՝ կայուն պահպանվում է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը չբացառեց Ադրբեջանի կողմից նոր սադրանքները:

Փաշինյանի դիտարկմամբ՝  Ադրբեջանն այս ժամանակահատվածում ագրեսիա սկսեց, քանի որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա:

«Հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի ընտրությունը՝ քովիդի շրջանն էր, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի, դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով նաև երկրներն առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա: Գուցե էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումն ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դարձնում են ավելի ագրեսիվ»,- նշեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։