Մինչև ձմեռ տարածքը պետք է մաքրենք ադրբեջանական զինամթերքից. Առաքել Մարտիկյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզ․ նրանց թվում էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ից հետո երեկվա ռազմական ագրեսիան ադրբեջանական երրորդ լայնածավալ հարձակումն էր։

Մարտիկյանը հայտնեց, որ իրենք մինչև ձմեռ տարածքը պետք է մաքրեն ադրբեջանական զինամթերքից։

«Լայնամասշտաբ տարածքում տարատեսակ զինամթերք է օգտագործվել։ Այսպիսի մեծաքանակ զինամթերքի օգտագործման դեպքում ոչ բոլոր զինամթերքներն են տեղում ոչնչանում, սակրավորների աշխատանքի կարիք կա։ Աշխատանքներ են իրականացվում․․․ Մինչև ձմեռ տարածքը պետք է մաքրենք ադրբեջանական զինամթերքից։

Դրան զուգահեռ մենք մի ուրիշ գլոբալ խնդիր ևս ունենք լուծելու, պետք է մեր Զինված ուժերը նախապատրաստենք  ձմռանը»,- նշեց Մարտիկյանը։

Մանրամասները` տեսանյութում: