ՌԴ դեսպանը գնահատականներ չտվեց Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ագրեսիային. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այս պահին Գեղարքունիքի մարզում են․ նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց, որ ներկայումս մշակվում է հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որը կոչված է լինելու պատասխանել բոլոր հարցերին, որոնք կան այստեղ:

«Ռուսաստանը հստակ է արտահայտում իր դիրքորոշումը ուժային մեթոդների նկատմամբ: Խնդրի խաղաղ կարգավորման քաղաքական-դիվանագիտական միակ իրատեսական ճանապարհը, որը հիմնված է եռակողմ պայմանավորվածությունների վրա, կարծում եմ, բավականաչափ հստակ է: Դրան ավելացնենք նաեւ Ռուսաստանի ձեռնարկած գործնական քայլերը, որոնք ոչ միշտ են հրապարակային հնչեցվում:

Ռուսաստանին, իհարկե, կարելի է քննադատել, յուրաքանչյուրն իր տեսակետն ունենալու իրավունք ունի: Սակայն չընդունել, որ Ռուսաստանը, առաջին հերթին բարձրագույն ղեկավարությունը, իսկապես շատ մեծ ջանքեր է գործադրում, արդար չէ»:
ՌԴ դեսպանը գնահատականներ չտվեց Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ագրեսիային:

Մանրամասները` տեսանյութում: