1245 աշակերտ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից. Գեղարքունիքի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այս պահին Գեղարքունիքի մարզում են․ նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով, մենք ունենք երեք բնակավայրերում ավերածություններ. դպրոցներն են վնասվել, մանկապարտեզներ, տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին այսօր Վարդենիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ օրերին ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցներում, նաև Ճամբարակ խոշորացված համայնքի դպրոցներում ամբողջությամբ դասապրոցես չի իրականացվել: 7702 աշակերտ չի հաճախել դպրոց, 887 երեխա չի հաճախել մանկապարտեզ:

«Այս պահին 12 դպրոցներում դեռևս դասեր չկան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Այն ընտանիքները, որոնք ցանկություն են հայտնել, որ իրենց երեխաների ուսուցումը կազմակերպվի հեռավար, այս պահի դրությամբ իրականացվում է։ Որոշ դպրոցներում դասապրոցեսը դադարեցված է, 1245 աշակերտ ամենօրյա դասապրոցեսների չի մասնակցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։