Փաշինյան-Էրդողան հանդիպմանը դատարկ զինանոցով գնալը վտանգավոր է. «թղթե շերեփի՞ն» ենք վերադարձել․ Ռուբեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 04:16
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՆ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմական գիտությունների դոկտոր, թուրքահետ Ռուբեն Մելքոնյանի հետ

-Պարո՛ն Մելքոնյան, հայ-ադրբեջանական սահմանին երեկ նորից լարված էր, 3 զոհ ունենք։ Եվ դարձյալ Բաքուն սեփական սադրանքի մեղքը հայկական կողմի վրա է բարդում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ միջազգային հանրության հասցեական, կոշտ հայտարարությունները չեն զսպում Բաքվին։

-Սա թուրք-ադրբեջանական ձեռագիր է, որի վրա ո՛չ միջազգային տարբեր հայտարարությունները, ո՛չ պայմանագրերը, ո՛չ տարբեր կոնվենցիաները չեն ունենում ազդեցություն պատմականորեն։ Եվ իմ դիտանկյունից՝ Թուրքիան այսօր դարձել է Ադրբեջանի, այսպես ասած, ուսուցիչը՝ և՛ սադրանքների, և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմական գործողությունների առումով, և այն, ինչ արվում է, ոճական իմաստով, լիովին թուրքական ոճի կիրառում է։ Ցավոք, դա դրսևորվեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, որովհետև թուրքական ՆԱՏՕ-ական բանակի ոճ էր կիրառվում, դրանից հետո, և հիմա դրսևորվում է նաև այս սադրանքների և, այսպես ասած, Հայաստանի դեմ նոր լծակներ ձեռք բերելու այս քաղաքականության ծիրում՝ գրավել բարձունքներ, վտանգավոր դարձնել ճանապարհները, հանգստավայր Ջերմուկը, և դրանով ստեղծել անվտանգային ավելի մեծ ռիսկեր ու ստիպել գնալ զիջումների։ Եվ թուրքական այդ ձեռագրի պարագայում միջազգային կոչերը որևէ ազդեցություն չեն ունենա, եթե այդ կոչերի տակ դրված չլինեն ճնշման որոշակի մեխանիզմներ՝ պատժամիջոցներ, ասենք՝ Ալիևների ընտանիքի, այդ պետության հետ կապված։

-Իսկ, Ձեր կարծիքով, կբավարարվեն միայն կոչերո՞վ, թե՞ նաև պատժամիջոցային քաղաքականություն էլ կլինի։ Ամեն դեպքում, Միացյալ Նահանգներում քննարկվում է այդ հարցը։

-Գիտեք՝ քանի որ աշխարհում, այսպես ասենք, փլուզվում է նախկին աշխարհակարգը, գրված ու չգրված օրենքները, և ձևավորվում են նորերը, շատ դժվար է կանխատեսել, որովհետև անցյալի տրամաբանության վրա, այո՛, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ցեղասպան գործողություններ անելը, դիակների մասնատումը և այլն, դրանք չեն կարող լոկ հայտարարություններով սահմանափակվել, որովհետև արևմտյան ժողովրդավարության, համամարդկային արժեքների շրջանակում դրանք ուղղակի անընդունելի երևույթներ են, և ենթադրվում էր, որ կարող են լինել որոշակի պատժամիջոցներ։ Բայց հիմա, քանի որ տեսնում ենք, որ աշխարհը, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով երրորդ համաշխարհային պատերազմի մեջ է, դրա համար նախկին ընկալումներով առաջնորդվելը, միգուցե, մեզ սխալ եզրահանգումների տանի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ինչքան էլ այս փոփոխությունները քաղաքականությանն ավելի են հեռացնում համամարդկային հումանիստական արժեքներից, դեռ մնացել են «կարմիր գծեր», և ենթադրում եմ, որ եթե ոչ շատ տոտալ, բայց անհատական պատժամիջոցներ, Սենատի բանաձևեր, որոնք կարող են սանկցիայի ոճի տարրեր պարունակել, ենթադրում եմ, որ պետք է անեն, որովհետև Ալիևը չի էլ թաքցնում, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում սպանում է ՀՀ քաղաքացուն և անդամահատում է, իրականացնում է ռազմական հանցագործություններ և այլն։ Սրա անպատիժ մնալը չեմ կարծում, որ որևէ կերպ այս փխրուն աշխարհակարգում կարող է օգտակար լինել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան