Ադրբեջանը խոչընդոտում է․100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց դաշնակից երկրները զենք չեն մատակարարում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
Բոլորը

ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսվել Հայաստանում: Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները: Կառավարության նիստի մեկնարկին այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով: Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի:

Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- նշեց Փաշինյանը:

Նրա դիտարկմամբ` այս ամենն արվում է մի հեռահար նպտակով, որպեսզի Հայաստանը հրաժարվի պետականությունից, ինքնիշխանությունից, զիջումներ անի իր տարածքային ամբողջականությունից։

«Բայց ի հեճուկս այդ ամենի, մենք վճռական ենք մեր պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն աշխատանքներ է տանում իր միջազգային գործընկերների հետ և որպես միջազգային հանրության անդամ ականջալուր է բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական խաղաղ ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։