Փաշինյանը պիտի Պուտինին ասի՝ խախտել եք ՀՀ-ի նկատմամբ պարտավորությունները․ դա շրջադարձ կլինի․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 23:32
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
13.04.2026 | 23:11
Իրանում 2025թ․ մահապատժի է ենթարկվել առնվազն 1639 մարդ. սա 1989 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է
13.04.2026 | 22:54
Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար
13.04.2026 | 22:44
Դատարանը մերժել է Թրամփի հայցը ընդդեմ The Wall Street Journal-ի՝ Էփշտեյնի համար բացիկի շուրջ զրպարտության գործով
13.04.2026 | 22:19
Իրանի հետ հրադադարի ընթացքում Իսրայելը ուշադրությունը սևեռում է Լիբանանի վրա
13.04.2026 | 22:05
«Որոշումները չեն կարող վավեր համարվել»․ ծանրամարտի ֆեդերացիան՝ ՀԱՕԿ-ի մասին
13.04.2026 | 21:52
Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ․ փաստաբան
13.04.2026 | 21:46
Առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
13.04.2026 | 21:33
Ապրիլի 14-ի լուսադեմին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան. ՇՄՆ
13.04.2026 | 21:24
Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին Կայա Կալասի հետ կհանդիպի
13.04.2026 | 21:15
Փաշինյանի նախաճաշը՝ արտառոց կազմով․ ո՞ւր մնացին ընտրակեղծարարության ու առևանգումների մեղադրանքները. ՏԵՍԱՆՅՈւԹ
13.04.2026 | 21:00
Հավաստիացնում եմ` ո՛չ միայն ՌԴ դեսպանը, այլ նաև մյուսները, երբ ԿԸՀ են գալիս, իրենց թույլ չեն տալիս քաղաքական հարց բարձրացնել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:57
Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ
13.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է․ ուժերը չեն միավորվել
13.04.2026 | 20:33
Թրամփը սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, որոնք կփորձեն հատել Հորմուզը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման ֆոնին
Բոլորը

Քաղաքագետ, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից աշխարհաքաղաքական շրջադարձեր կատարելու սպասելիքներ չունի, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ խորքային ռազմավարական գործակցության գնալու հարցում։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին կաշկանդում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքն ամփոփող նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրած լինելու փաստը։

«Չի կարող Հայաստանն այլ քաղաքականություն վարել՝ բացի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից բխող քաղաքականությունից, որ այսօր է, քանի դեռ ՀՀ-ում իշխող ուժն այդ համաձայնագրին մասնակից մարդիկ են։ Չի կարող ՀՀ-ն այլ քաղաքականություն վարել, քանի դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, չի կարող արտաքին ուրիշ քաղաքականություն վարել, քանի դեռ ՌԴ-ն է հանդիսանում ՀՀ անվտանգության երաշխավորը»,- ասում է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակայնորեն արձանագրի, որ ՌԴ-ն չի կատարում ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտականությունները։

«Միակ մարդը, որը տեղյակ է պայմանավորվածություններից, ինքը կարող է ասել՝ Փաշինյանը, մնացածս՝ ես, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, կարող ենք ենթադրել դա։ Միակ մարդը, որ կարող է ասել՝ ՌԴ-ն խախտե՞լ է ՀՀ-ի նկատմամբ պարտականությունները, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս կգա և կասի՝ հարգելի Վլադիմիր Պուտին, Դուք խախտել եք Ձեր պարտավորությունները, ես կասեմ՝ շրջադարձ սկսվեց»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա ադրբեջանական հարձակումը շատ կոնկրետ դատապարտեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, այլ երկրներ։ Ալիևի ագրեսիան կանգնեց ԱՄՆ-ի ջանքերով։ ՌԴ-ն նույնիսկ չընդունեց, որ Ադրբեջանն է հարձակվողը, որ ներխուժում է կատարվել ՀՀ տարածք։ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն չկատարեցին դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի նկատմամբ՝ ռազմական աջակցություն ցույց չտալով՝ միայնակ թողնելով ՀՀ-ին։ Մեկ շաբաթ առաջ Նյու Յորքում Միրզոյանն ու Բայրամովն էին հանդիպել Բլինքենի միջնորդությամբ, այսօր Վաշինգտոնում՝ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը։ Միաժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ Ջո Բայդենը, Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հատկապես վերջին մեկ ամսում ՀՀ-ին ուղղված ուղերձներում շեշտում են «Հայաստանի անվտանգություն, ինքնիշխանություն և ժողովրդավարություն» բառերը՝ աջակցելու հանձնառության մասին խոսում։

Ավելին՝ ՌԴ Պետդումայի խոսնակն է Ալիևի հետ հանդիպել օրերս և ասել, որ ՌԴ Պետդուման և Ադրբեջանի Միլի մեջլիսը առաջիկայում պետք է աշխատեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրի օրենսդրական ապահովման համար։ Իսկ փետրվարին Ալիևն ու Պուտինը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր էին ստորագրել, որով ռազմական և ռազմավարական դաշնակիցներ հռչակվեցին։ ՀՀ-ի շուրջ անվտանգային վակուում է՝ Բաքվի դաշնակից դարձած ՌԴ-ն ոչ մի կերպ չի աջակցելու մեր անվտանգության ապահովմանը։ Հայ Կառուցողական կուսակցության ղեկավարը վստահ է, որ այս պայմաններում ՀՀ-ն չունի այլ ելք, քան ՀԱՊԿ-ից դուրս գալ, խորքային գործակցություն սկսել Արևմուտքի հետ՝ այդ կերպ ընդլայնելով իր անվտանգության երաշխավորների թիվը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան