Քոչարյանը բանտում պիտի լինի, ոչ թե ասուլիս տա․ իշխանությունը պիտի՛ նրա հասցրած աղետին գնահատական տա․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանն այսօր ոչ թե այսօր ասուլիս պիտի տար, այլ իր կալանքը հաշվեր համապատասխան վայրում։ Ես հույս ունեմ, որ այդ օրը մոտ է։ Մասնակի կամ ամբողջական իշխանափոխության իր հնչեցրած մտքերը կապ չունեն ժողովրդի իրական տրամադրությունների հետ։ Թող ձեր նշած անձը և իրեն սատարողները գնան արհավիրքի, ցավի, կսկիծի մեջ ապրող մեր սահմանամերձ բնակավայրերում այս անձի անունը տան, և դրանով հանդերձ՝ իրենք հասկանան, թե ինչո՞ւ մարդիկ չեն ուզում նրա վերադարձը։ Նրանից որևէ փրկություն չեն ակնկալում»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի կողմից այսօրվա ասուլիսում հնչեցված գնահատականների։

Երկրորդ նախագահն այսօրվա ասուլիսում, ըստ էության, պատասխանեց Տեր-Պետրոսյանի առաջարկին, ասելով՝ նրա առաջարկը կատեգորիկ անընդունելի է իր համար․ «Ի՞նչ մտքեր են հնչեցվում հիմա․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումների կայացմանը։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա»։

Եվ նա առաջին նախագահին անգամ քննադատեց, թե նրան պետք է, որ անզորության զգացում առաջանա։ Ի դեպ, նա իշխանությանը համեմատեց ուռուցքի հետ, որին պետք է չեզոքացնել․ «Իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է, և սա այն հարցն է, որ կարող է քննարկվել քաղաքական դաշտում։ Եթե ժողովուրդը պատրաստ է պայքարել, դեռ հավանականություն կա այս ամենը կանգնեցնել»։

Կարելի է փաստել՝ նա այս իրավիճակում տեսնում է իշխանափոխության խնդիր, և ո՛չ պրոբլեմի շուրջ կոնսոլիդացիա։ Արման Բաբաջանյանը չի կիսում Քոչարյանի այս մոտեցումը․ «Մարդը չի պատկերացնում, որ ժողովրդի դժվար խնդիրները և օրակարգերը կոնսոլիդացիայի անհրաժեշտություն են ստեղծում, որ նվազ կորուստներով պետությունը հաղթահարի իր խնդիրները և հարատևության շուրջ մենք կարողանանք խոսակցություն ունենալ»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարն այսպիսի հարց է բարձրացնում․ «Հիմա կրակոցներ չկան, էսկալացիան, կարծես, առժամանակ սառել է, ո՞ւր են իրենք։ Ֆիքսե՞լ եք, որ իրենք ակտիվանում են, երբ ակտիվանում են ադրբեջանցիները։ Ֆիքսե՞լ եք, որ սահմանային կրակահերթերի և ավերածությունների հետ իրենք հայտնվում են Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում։ Սրանք պատահականություններ չեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան