Ինչո՞ւ մինչև այսօր չունենք հարվածային ԱԹՍ-ներ. ես 10 տարվա ընթացքում զենք գնելու խնդիր չեմ ունեցել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.06.2026 | 01:33
Որ ուժերն են անցնում խորհրդարան այս պահի տվյալներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ես 10 տարի նախագահ լինելով՝ նման խնդիր չեմ ունեցել։ Ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է այսօր նման խնդիրներ առաջանան»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը փող ունի, բայց Հայաստանին զենք վաճառող չկա, կամ դա հղի է ռիսկերով։

«Եթե դու մեկին ասում ես՝ զենք ծախի, ինքն էլ ասում է՝ որոշակի խնդիրներ կան, ու դրանից հետո դու դուրս ես գալիս խոսակցությունից ու չես շարունակում..․ Միգուցե այդպես են անում, ես չգիտեմ՝ ոնց են աշխատում»։

Քոչարյանը նշեց, որ մենք ունենք ևս մեկ խնդիր. «Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը և ՌԴ-ից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը խնդիր դարձավ։ Ես այդպիսի խնդիր չեմ ունեցել 10 տարում։ Ինձնից հետո երրորդ նախագահը Ռուսաստանից գնեց ամենաժամանակակից զենքերից մեկը «Իսկանդերը»։ Ո՞նց են դա բերել Հայաստան, ինչո՞ւ էր դա հաջողվում անել  իմ ժամանակ, երրորդ նախագահի ժամանակ և ինչու դա պրոբլեմ դարձավ հիմա․ ես չգիտեմ։

Երբ որ Վրաստանը փակեց իր օդային տարածք, դա լուրջ ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Հիմա երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում է, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետև մենք հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր զենք-զինամթերք մատակարարել Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում։

Այդ համատեքստում երբ նայում ես քարտեզին, տեսնում ես, որ միակ ճանապարհը, որով դա կարելի էր ապահովել, Իրանն է։ Ինչո՞ւ չեք օգտվում այդ հնաարավորությունից։ Ռուսաստանն այսօր Պարսկաստանից ԱԹՍ-ներ է գնում, մենք ինչո՞ւ մինչև հիմա չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարևանն ունի բավական մեծ տեսականի և ասում են՝ բավական որակյալ է։

Ի՞նչն է պատճառը. ցանկությունը։ Հիմա եթե դու հայտարարել ես խաղաղության դարաշրջան, եթե այդ հաշվարկները չես անում, ասում ես՝ դե ինչի՞ բանակի վրա փող ծախսեմ, հենա խաղաղություն է լինելու, էդ գումարները պահեմ ուրիշ նպատակների համար, իհարկե, այս վիճակն ես ունենալու։ Դրա համար պետք է այդ թեզը հողին հանձնել, և փորձել ամեն ինչ անել, որ երկիրը ոտքի կանգնի»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։