Մեր ժողովրդի ակնկալիքն այնպիսին էր, որ ռազմավարական դաշնակիցը պիտի միջամտեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Հակառուսականություը Հայաստանում արմատներ է գցել, ինչը հաստատ լավ տեղ չի տանելու»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կան արգումենտներ հակռուսականությունն այստեղ առաջ տանելու համար։

Մեր ժողովրդի ակնկալիքն այնպիսին էր, որ մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկեր պետությունը պիտի միջամտեր։

Պետք է ճիշտ գնահատել Ռուսաստանի հնարավորություների սահմանը այս վիճակում, այն սահմանը, որտեղ իրենք սկսում են հակասել իրենց ազգային շահերին։ Այդ ազգային շահերն իրենք են ձևակերպել, իրենք Ադրբեջանին համարում են Ռուսաստանի համար դաշնակցային պետություն, և ըստ այդմ էլ փորձում ե կառուցել հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Մենք էինք տարածաշրջանում  հենարանը Ռուսաստանի համար, նաև մեր թուլանալու պատճառով այս տարածաշրջանում սկսվեց մի պրոցես՝  այստեղ ՌԴ ներկայությունն ու շահերն ավելի ամրացնելու»,- նշեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ այսօր հնարավոր է հակառուսական տրամադրություններ գեներացնել Հայաստանում․ «Աշխարհը փոխվելու է, շատ բան է փոխվելու, այնուամենայնիվ, Ռուսաստանը մնալու է մեր ռազմավարական գործընկերը»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։