Մենք, կարելի է ասել, հասել ենք մեր նպատակներին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Հիմա աշխատանք է տարվում, թե ինչ կարող ենք անել, որ ընդդիմադիր շարժման նոր աճի կետերը գտնենք»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խորհրդարանում հիմա մասնակի բոյկոտ է, տեսնում եք, որ որոշ խորհրդարանական գործիքակազմն ընդդիմության կողմից օգտագործվում է։ Մենք չենք ուզում ալիք սկսել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին։ Մենք գիտակցում ենք, որ «Դիմադրություն» շարժման ծավալը բավարար չէ։ Կա՛մ պետք է նոր ուժեր և նոր մարդիկ ներգրավվեն այս պրոցեսի մեջ, կա՛մ պետք է չանել քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության»,- նշեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ «Դիմադրություն» շարժումը անհաջողություն չի ունեցել․ «Այդ շարժումը չի սկսվել իշխանափոխության պահանջով, սկսվել է նշաձողը իջեցնելու թեզը խորհրդարանում հնչեցնելուց հետո։ Ես համոզված եմ, որ այդ թղթերը ստորագրված կլինեին արդեն, եթե չլիներ «Դիմադրություն» շարժումը։ Ես չեմ համարում, որ մենք այնպիսի նշաձող էինք մեզ համար դրել, որին չէինք հասել։ Ինչի համար սկսել ենք, այդ նպատակին, կարելի է ասել, հասել ենք։ Այն վիճակն է, որ ուրիշ նպատակ պետք է դնել»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։