Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
Բոլորը

«Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներում»,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել՝ առանց որոշակիության  ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված։

Այն հանգամանքը որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից ի սպառ կորել է, նշանակում է, որ Հայաստանը չի պայքարում Արցախի համար։

Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք այդ հարցով, և ինչքան ես գիտեմ` Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու – Ստեփանակերտ և ինչ-որ չափով` Մոսկվա ձևաչափով։ Հիմա, ինչ հետևանքների է կարող բերել այս ֆորմատը` ինքներդ գնահատեք»,- նշեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ տպավորություն կա, թե Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է այս իրավիճակի հետ․ «Իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման ու սուվերենության մասին, բայց այլ խոսակցություններում թեման ուրիշ է։ Ինքնարդարացումը հետևյալն է՝ Հայաստանը ձեռքերը լվացել է, պետք է մի ելք գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ առանց Ադրբեջանի հետ համագործակցության»։

Քոչարյանի խոսքով՝ Արցախի կախվածությունը Բաքվից մեծացել է․ «Եվ այդ մասին է փաստում այն, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ , էլեկտրասյուները չեն տեղափոխվել, իսկ կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա։

Եվ Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար Եվ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մեկ բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ», – նշեց  Քոչարյանը։

Նա հավելեց նաև, որ ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։