Ինչո՞ւ չենք կառուցել լուրջ բնագիծ. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«44-օրյա պատերազմից հետո չի կառուցվել այնպիսի բնագիծ, որը զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

«Պետք է լրջորեն բանակով զբաղվել` 2 տարի է, ինչ լսում ենք բարեփոխումների մասին, սակայն վերջում ծնվեց մի նախագիծ, ըստ որի` 24 միլիոն դրամով կարող են բանակից ազատվել։ Սա քայքայիչ է բանակի համար։ Ինձ համար հասականալի չէ, թե 2 տարվա ընթացքում ինչու լուրջ բնագիծ չեն կառուցել, և միայն մի քանի հենակետեր են կառուցել լուսանկարներով ցույց տալու համար, իսկ մնացածն անմխիթար վիճակում է։

Իշխանությունն ասում է, թե փող ունի բանակի բարեփոխման համար. այդ դեպքում ինչո՞ւ չեն կառուցել այնպիսի բնագիծ, որը զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով՝ չկա այնպիսի բնագիծ, որը հնարավոր չլինի ճեղքել, սակայն բնագիծը նրա համար է, որ կարողանայինք քիչ կորուստներով դուրս գալ իրավիճալից։

Քոչարյանի դիտարկամբ՝ այս ամենը նշանակումէ, որ 44-օրյայից հետո որևէ դաս չենք քաղել։

«ՄԻ՛ հավատացեք այն պնդումներին, թե հնարավոր չէ զենք գնել. մենք զենք ենք գնել Ռուսաստանից, Եվրոպայից, Չինաստանից։ Ադրբեջանը պատերազմ սկսել է ոչ թե այն բանի համար, որ ինքը շատ ուժեղացել է, այլ լավ իմանալով, որ մենք ենք թուլացել»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։