Պատերազմից երկու տարի անց. ծնվել է հերոսացած Էրիկ Գևորգյանի քույրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Գևորգյանի ծնողները որդուն կորցնելուց երկու տարի անց կրկին ծնող են դարձել։ 1 կգ 900 գրամ քաշով, 45 սմ հասակով ծնված Մանեն ընտանիքի 4-րդ երեխան է։ Սպասված մանկան ճիչը Գևորգյանների ընտանիքի խինդն ու սփոփանքն է։

Փոքրիկը, ասում են, Էրիկին է նման։ Ամեն անգամ նրան նայելիս նաև որդուն են հիշելու՝ ընդգծում է տիկին Լիլիթը։

Կյանքը հայրենիքին զոհաբերած Էրիկը զրահամեքենայի մեխանիկ վարորդ էր, 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում էր։ Ծառայակից ընկերների հետ մի քանի օր շրջափակման մեջ է եղել, հետո դուրս են բերվել շրջափակումից, բայց մի քանի օր անց Էրիկը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Էրիկի անունը սկզբում եղել է գերեվարվածների ցուցակում, հետո արդեն՝ անհետ կորածների։ Շուրջ մեկ տարի ծնողները հույսը չէին կորցնում, որ կգտնեն իրենց որդուն։

«Ամուսնուս հետ Արցախ գնացինք, փնտրեցինք, բայց․․․»,- ասում է 40-ամյա Լիլիթը։

Միայն 2021-ի օգոստոսի 18-ին՝ դեպքից 10 ամիս անց է ԴՆԹ անալիզի պատասխանով հաստատվել, որ Էրիկը զոհվել է։ Ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել։ Ամբողջ ընթացքում որդին հուսադրել է, թե ամեն ինչ լավ է լինելու. նրանից  վերջին զանգը հոկտեմբերի 14-ին են ստացել։

«Ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ, հետո կզանգեմ ուշոտ, մեռնեմ քեզ»,- պատմում է տիկին Լիլիթը։

Հիմա նա տղայի վերջին խոսքերով վզնոց է կրում, մյուս կողմում՝ Էրիկի լուսանկարն է։

«Էրեբունի ԲԿ»-ում նորածին Մանեին հարազատներն էին սպասում, հայրն ամենաշատն էր հուզված։

Մանեին ԲԿ-ից ոչ թե տուն, այլ եղբոր մոտ՝ «Եռաբլուր» տարան։ Գևորգյանների միակ ցանկությունն այն է, որ իրենց փոքրիկն ապրի խաղաղ երկնքի տակ, որ տարիներ անց էլ Մանեն հպարտանա հանուն հայրենիքի նահատակված եղբորով ու նրա մասին պատմի բոլորին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան