Խփել ուղի՛ղ թիրախին, ամեն վայրկյանը կարող է կյանք արժենալ. Ազատազէնի հրաձգարանում հերթեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Զենքի հետ վարվելու կանոններ, կրակային պատրաստություն, մարտավարություն, անվտանգության կանոններ, առաջին բուժօգնություն․ կարճ ասած՝ այն ամենը, ինչ պետք է իմանալ պատերազմական իրավիճակներում։

Վերջին օրերին Ազատազէնի հրաձգարանում հերթեր են․ Ադրբեջանի սանձազերծած վերջին մարտական գործողություններից հետո շատերն են շտապում կրակել սովորել կամ կատարելագործել հմտությունները։

Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել՝ պաշտպանելու հայրենիքը։ Զենք վերցնել պատրաստ են բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից: Պարապմունքներն ամենօրյա ռեժիմով են։

Դիանան 2021 թվականի մայիսին Սյունիքում տեղի ունեցած բախումներից հետո է որոշել միանալ ՈՄԱ-ի դասընթացներին ու կրակել սովորել․ նախ եռամսյա կուրս է անցել, հիմա էլ պարբերաբար գալիս է կրակելու, որ անհրաժեշտության դեպքում կանգնի հայրենիքի պաշտպանների կողքին։ Վստահ է, որ կկարողանա կռվել՝ ինչպես հարկն է։ Բոլորին կոչ է անում միանալ ու ռազմագիտության ոլորտում գոնե տարրական գիտելիքներ ստանալ։

Արդեն շուրջ կես տարի պարապմունքներին մասնակցող Սևակն էլ ասում է, որ մասնակիցները թեև մտահոգ են, բայց ոգևորված։ Ուրախ է, որ մասնակցության ու պատրաստակամության առումով աղջիկները չեն զիջում տղաներին։

Միայն կրակել իմանալը ռազմի դաշտում բավարար չէ՝ ասում է հրահանգիչ Տարոն Բաղդասարյանը, սովորեցնում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է առաջնագծում։

Ազատազէնի հրաձգարանից ոչ հեռու էլ ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության անդամներն են 10-օրյա հավաքների մասնակցում։

Այստեղ բոլորը նույն կարծիքին են՝ հայ հասարակությունն ամեն պահի պիտի պատրաստ լինի առաջնագիծ մեկնելու, սահմանին կանգնած տղաներն էլ պիտի վստահ լինեն՝ թիկունքն ամուր է ու պատրաստ՝ ամեն պահի միանալու իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան