Հետևողականություն չի ցուցաբերվել․ եթե քաղաքապետարանը թերացել է՝ մեղադրում եմ․ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Սխալ է սլաքներն ուղղել քաղաքապետարանին՝ այն պարզ պատճառով, որ արտակարգ իրավիճակը կառավարվել է տեղում, ինչ-որ խնդիրներ լուծվել են, շենքը մնացել է այդպես կիսավեր վիճակում, և պարզ է եղել, որ այն փլուզվելու է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով  օրերս Սուրմալուի պատի փլուզմանը։

«Եվ, եթե այսօր էլ շարունակությունը չապամոնտաժվի՝ նոր փլուզումներ լինելու են: Այդ շենքը տվյալ պարագայում մասնավոր սեփականության տիրույթում է, բայց կարծում եմ, որ այս կամ այն կերպ ԱԻՆ-ի կողմից պետք է լինի հստակ ցուցում՝ շենքը ապամոնտաժելու: Եվ պետք չէ որևէ այլ կառույցի մատնանշել: Եթե մենք հասկանում ենք, որ դա փլուզվող շենք է, գիտեմ նաև, որ իրավական գործընթացներ կան, և այդ շենքը համարվում է իրեղեն ապացույց, ամեն դեպքում դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ այն չապամոնտաժելու համար: Այն մի՛ դեպքում կարող է չապամոնտաժվել, եթե ամբողջությամբ սահմանազատված է»,- մանրամասնեց Խաժակյանը՝ հավելելով, որ քաղաքում կան շատ այլ, ոչ սեյսմակայուն, փլուզման վտանգի տակ եղած մասնավոր շենքեր, պետք է քաղաքապետարանին դիմեն քանդման համար, քանի որ քաղաքապետարանը մասնավոր տարածքում քանդման գործառույթ ունեցող մարմին չէ:

«Ես կարծում եմ, որ իշխանական համակարգում թիվ մեկ խնդիրը հենց այդ պատասխանատվության պինգ-պոնգն է: Մի կառույցը գցում է մյուսի վրա: Եթե նույնիսկ քաղաքապետարանն այդտեղ ունի թերացում, մեղադրանքն ուղղում եմ նաև քաղաքապետարանին: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ, ովքեր որևէ գործառույթ են իրականացրել՝ պատասխանատու կերպով չեն մոտեցել, հետևողականություն չեն ցուցաբերել: Մեր պետության կառավարչական համակարգի հիմնական պրոբլեմը պատասխանատվության զգացման պակասն է ու վարչարարական պինգ-պոնգը»,- ընդգծեց Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։