Ո՞ւմ անգործությունն ավելացրեց «Սուրմալու»-ի տուժածների թիվը․ փլուզում պայթյունից ավելի քան 1 ամիս անց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից ավելի քան մեկ ամիս է անցել։ 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարբերաբար հայտարարում էր, որ կիսաքանդ շենքը պետք է ապամոնտաժել, քանի որ ամեն վայրկյան կարող է փլվել։ Մտահոգությունը երեկ իրականություն դարձավ․ փրկարարներն ահազանգ ստացան՝ ուժգին քամուց եռահարկ կիսաքանդ շինության պատը մասնակի փլուզվել է, տուժել է 3 քաղաքացի: Վնասվել են նաև այդ տարածքում կայանված տրանսպորտային միջոցները, հարակից խանութները։

Փլուզման հետևանքով տուժած և հոսպիտալացված երեք քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը դեռ շարունակում է ստացիոնար բուժումը՝ Կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նրա վիճակը բավարար է։

Ենթադրաբար ուժեղ քամու պատճառով է եռահարկ կիսաքանդ շինության աջակողմյան պատը մասնակի փլվել, ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ հավելելով, որ տարածքն այժմ սահմանազատված է, իրականացվում են մաքրման աշխատանքներ։

«Պատի անմիջապես հարևանությամբ կայանված երկու տրասնոպրտային միջոցներ հայտնվել են փլատակների տակ, քաղաքացիներ չեն եղել ուղեսրահներում»,- ասաց Գրիգորյանը։

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն էլ վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով քանդել հրդեհված շենքը և վերականգնել երկկողմանի երթևեկությունը, որպեսզի կարողանան նախկին ծավալներով առևտուր կազմակերպել։

Ո՞ւմ անգործության հետևանքով է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կիսափլուզված շենքում դարձյալ փլուզում տեղի ունեցել, ո՞ր գերատեսչությունը պետք է զբաղվեր  շենքն ապամոնտաժելու, իսկ մինչ այդ՝ պատշաճ անվտանգություն ապահովելու խնդրով։ Երեկվանից այս հարցերի պատասխաններն ենք փորձում ստանալ, բայց պատասխանատու գերատեսչությունները, մեղմ ասած, մեղքը բարդում են միմյանց վրա:

Նախ, ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը երեկ Factor TV-ին ասաց, որ բոլոր հարցերն ուղղենք Երևանի քաղաքապետարանին ու Ոստիկանությանը: Ավելի ուշ գերատեսչության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ ապամոնտաժումն իրենց տիրույթում չէ: Ասաց` առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունից հետո ԱԻՆ-ը քաղաքապետարանին, Ոստիկանությանը, Քաղաքաշինության կոմիտեին ու ՔԿ-ին գրություն էր ուղարկել և ընդգծել, որ պայթյունից տուժած շենքերը ենթակա չեն վերականգնման, ավելին՝ նախարարությունն առաջարկել էր դրանք ապամոնտաժել, ընդհուպ՝ պայթեցնել։

Կոստանյանի խոսքով՝  շենքն ապամոնտաժելու պարտականությունը դրված է սեփականատիրոջ ուսերին․ բայց արդյո՞ք քաղաքապետարանը չպետք է հետամուտ լիներ և միջոցներ ձեռնարկեր։ Արդյո՞ք քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել՝ սեփականատիրոջ համար հստակ ժամկետներ չսահմանելով։ ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը երեկ մեզ վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելելու է առևտրի կենտրոն, հարցերն իրեն ուղղենք:

Քաղաքապետին այդպես էլ չհանդիպեցինք տարածքում։ Այսօր էլ քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանն ասաց՝ խնդրի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտա, հետո, սակայն, մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Ոստիկանությունից մեզ հորդորեցին գրավոր դիմել, ՔԿ-ից չպատասխանեցին հեռախոսազանգերին, միայն Քաղաքաշինության կոմիտեի մամուլի քարտուղար Գայանե Ավագյանը Factor TV-ին փոխանցեց հետևյալը․ «Այդ հարցը Երևանի քաղաքապետարանի և ԱԻՆ-ի իրավասության տիրույթում է»:

Դիտարկմանը, թե հենց ԱԻ նախարարությունից են ասում, որ գրություն նաև իրենց են ուղարկել, պատասխանեց․ «Գրությունը չի վերաբերում նրան, որ հետո այդ կառույցները  պետք է ինչ-որ գործողություն անեին, գործողությունների շրջանակը էլի մնում է քաղքապատերանի ու ԱԻՆ-ի վրա»։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ասաց, որ հարցը քննարկել են ԱԻ նախարարի և Երևանի քաղաքապետի հետ, սեփականատիրոջ հետ ևս քննարկումների փուլում են:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ առաջարկեց, որ քաղաքապետը շատ արագ քանդման թույլտվություն տա․ «Պետք է մաքրվի տարածքը կա´մ սեփականատիրոջ միջոցներով, կա´մ էլ քաղաքապետարանը նախաձեռնի»:

«Սուրմալու»-ի ողբերգական դեպքից զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի, իսկ տարածքի սեփականատերը պայթյունից հետո որևէ մեկնաբանությամբ դեռ հանդես չի եկել։ Եվ մինչ գերատեսչությունները շենքն ապամոնտաժելու պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում, արձանագրենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում արտակարգ պատահարի հետևանքով տուժածների թիվն ավելացավ ևս 3-ով, կան նաև պատճառված գույքային վնասներ։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան