ԵՄ-ն քննարկում է մոբիլիզացիայից փախչող ռուսաստանցիներին հումանիտար վիզա տրամադրելու հարցը

Լուրեր

06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Բոլորը

Եվրահանձնաժողովը քննարկում է ռուսաստանցիներին հումանիտար վիզա տրամադրելու հարցը՝ այն բանից հետո, ինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մոբիլիզացիայի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իրավիճակն անննախադեպ է։ Հաշվի առնելով անվտանգության ոլորտում իրավիճակը՝ մենք պետք է հաշվի առնենք նաև և աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մենք ԵՄ երկրների հետ շփման մեջ ենք և գնահատում ենք իրավիճակը՝ աջակցություն ցուցաբերելու և հաջորդ փուլին նախապատրաստվելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ, ամեն դեպքում, մարդասիրական վիզաների համար բոլոր հարցումները պետք է դիտարկվեն առանձին, իսկ Շենգենյան օրենսգիրքը նախատեսում է մուտքի մերժում՝ անվտանգության նկատառումներով։

Միաժամանակ, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն ասել է, որ Լիտվան և այլ երկրներ «պարտավոր չեն մոբիլիզացիայից փրկել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին»։

«Ես չեմ հասկանում իրավիճակը, երբ մենք որոշում ենք մարդկանց Լիտվա բերել մարդասիրական նկատառումներից ելնելով՝ միայն նրա համար, որ պատերազմը նրանց համար նորմալ էր, երբ հեռուստացույցով դիտում էին բազմոցին նստած, սակայն պարզվեց՝ այն նորմալ չէ, երբ ձեր կառավարությունն ու ձեր Շոյգուն ձեզ հրավիրեցին բանակ ու առաջարկեցին անձամբ մասնակցել այդ պատերազմին»,- ասել է լիտվացի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան