Կոռուպցիոն բացահայտումները պետք է հասնեն նախկինների ամենավերին օղակներ, այլապես արժանահավատ չեն լինի․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն արդեն 1 ամիս է, շարունակում է հացադուլը՝ քաղբանտարկյալներին ու «Սասնա ծռերին» ազատ արձակելու պահանջով․ նա հաստատակամ է՝ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ «Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն և նոր քննություն լինի այդ գործով, քանի որ Հայաստանում մինչ այժմ արդադատություն չի եղել։ «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երկրում կան քաղբանտարկյալներ, նշանակում է՝ մեր երկրում արդարադատություն չի եղել, մենք ունեցել ենք ռեժիմ, որովհետև միայն անօրինական ռեժիմի պայմաններում է հնարավոր ունենալ քաղբանտարկյալներ»,-նշում է Մարտիրոսյանը։

Ուստի՝ «Ժառանգության» նախագահը կցանկանար, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, ինչ-որ եզր գտներ այդ հարցում. «Ինչ-որ խոսքեր, ինչ-որ քայլեր, որոնք երաշխիքների պահեստ կստեղծեին, որ այսօր որևէ քայլ տեղի չունենա «Սասնա ծռերի» համակիրների կողմից, նաև՝ Գարեգին Չուգասզյանը դադարեցնի հացադուլը»։

Մարտիրոսյանը հիշեցնում է, որ ապստամբության իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրում, որին միացել է Հայաստանը։ «Ժառանգության» նախագահի խոսքով՝ պետք է առանձին և արդար քննություն տարվի ՊՊԾ գնդում ոստիկանների մահվան դեպքերի առթիվ ու դա առանձնացվի գործից։ «Ինձ համար 3-րդ ոստիկանի մահը միանշանակ կապված չէ «Սասնա ծռերի» գործողությունների հետ»,-շեշտեց Մարտիրոսյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում դատավորները գումարով են նշանակվում: «Օրինակ, ես ինչքան գիտեմ, վերջին ժամանակահատվածում դատավորներին նշանակելը 200 հազար դոլար է եղել, և դա է նաև պատճառը, որ դատավորների թափուր տեղեր կան, որովհետև ոչ բոլորն են վճարունակ»,- նշեց Մարտիրոսյանը։ Վերջինս կարևոր է համարում նոր կառավարության և ԱԱԾ-ի պայքարը կոռուպցիայի ու հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

«Մենք ունենք պաշտոնատար անձանց և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք տարբեր գործարքների մեջ են։ Վերին օղակները ուզենք-չուզենք, պետք է քննենք, եթե իսկապես իրական է մեր պայքարը կոռուպցիայի դեմ, անօրինականությունների դեմ, որովհետև Հայաստանում համակարգային էր կոռուպցիան։ Իսկ այն երկրներում, որտեղ դա համակարգային է և բոլոր ոլորտներն է ներառում, դա չի կարող լինել առանց բարձրագույն էշելոնների»,- շեշտեց «Ժառանգության» ղեկավարը։

Մարտիրոսյանը չի բացառում, որ բացահայտումների շղթան կարող է տանել նաև ոչ ՀՀԿ-ական պաշտոնյաների ուղղությամբ՝ ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ, որոնք տարբեր տարիների ՀՀԿ-ի հետ եղել են նախկին կառավարության կազմում։ Սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքում, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժ չպետք է լինի, քանի որ դրա բացասական հետևանքը տեսել ենք։ Ըստ նրա՝ մեզ պետք է կոալիցիոն կառավարություն, քանի որ դրանում հակակշիռներ են գործում, ինչը շատ օգտակար է երկրի կառավարման համար։ Ուստի «Ժառանգության» ղեկավարն առաջարկում է ԱԺ մուտքի շեմն իջեցնել 3 տոկոսի․ «Որքան շատ ու բազմազան ուժեր մտնեն ապագա ԱԺ, այնքան լավ կլինի»,- պնդեց Ժառանգության» ղեկավարը՝ հավելելով, որ իրենք արդեն պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

Մանրամասները դիտեք Արմեն Մարտիրոսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան