Կանադան անհանգստացած է Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ
Քաղաքականություն
14.09.2022 | 00:43
Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Այս մասին ասվում է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի թվիթերյան գրառման մեջ։
«Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում»,- մասնավորապես նշված է գրառման մեջ։
Canada is very concerned by the rise in hostilities between Armenia and Azerbaijan, including strikes against settlements and civilian infrastructure inside Armenia. We urge for de-escalation, full respect of the ceasefire, & return to meaningful dialogue via the @OSCE.
— Mélanie Joly (@melaniejoly) September 13, 2022