Վաշինգտոնը հույս ունի, որ Թուրքիան ձեռք չի բերի ռուսական ՀՕՊ համակարգերը

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մասնակցել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին. տեղեկացնում է ermenihaber-ը:

Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման մտադրության մասին։ Պետքարտուղարը խոսել է նաև ամերիկյան արտադրության «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին, որոնք պաշտոնական Անկարան պատրաստվում է գնել ԱՄՆ-ից, սակայն գործարքը կարող է չեղարկվել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով։

«Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել, որպեսզի Թուրքիան Ռուսաստանից չգնի S-400 ՀՕՊ համակարգերը։ Դա դեռևս տեղի չի ունեցել և հույս ունենք, որ տեղի չի էլ ունենա»,-ասել է Պոմպեոն։

Չնայած Թուրքիայից եկող բոլոր սպառնալիքներին, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյան իրատեսական չի համարում դա։ Նա շեշտել է, որ Թուրքիան պետք հավատարիմ մնա ՆԱՏՕ-ի սկզբունքներին և քայլեր ձեռնարկի, որ դաշնակցային հարաբերությունները չտուժեն։

Անդրադառնալով «F-35»-ների հարցին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան ղեկավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նոր սերնդի ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու հարցում: