«Եղել են թեթև խախտումներ»․ Անիում ՏԻՄ ընտրություններ են սպասվում

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Սեպտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում։ Այս համայնքի մեջ մտնում է 17 բնակավայր, այդ թվում Անի մայրաքաղաքի ավերակներից ընդամենը ձորով բաժանվող Նորշեն գյուղը, որտեղ ընդամենը մեկ բնակիչ է մնացել՝ 86-ամյա Վահանդուխտ Վարդանյանը։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» դաշինքը՝ 61 թեկնածուով, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 23 թեկնածուով, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 63 թեկնածուով։

«Ազգ-համայնք» դաշինքը գլխավորում է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, նա 18 տարի շարունակ եղել է համայնքապետ, երկար տարիներ Մարալիկի քաղաքապետն էր, համայնքների խոշորացումից հետո էլ ընտրվեց Անիի համայնքապետ։

Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած մոտ 2,5 տարի Մարալիկում անընդմեջ բողոքի ակցիաներ էին ընթանում՝ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանին պաշտոնազրկելու պահանջով, նույնիսկ նրա դեմ ստորագրահավաք կազմակերպեցին, չարաշահումների հետ կապված քրեական գործեր հարուցվեցին, սակայն նա պաշտոնավարեց մինչև սահմանված ժամկետը։ Արտակ Գևորգյանն Ազգային Ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի սանիկն է։

«Հայկական երազանք» կուսակցությունը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, որն Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ է։ Նա Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի եղբորորդին է։

Իսկ ՔՊ-ն գլխավորում է Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայփոստի» համակարգող Արման Սարիբեկյանը։ Թեկնածուների ընդհանուր թիվը 147 է, որից 49 կանայք են, 98-ը՝ տղամարդիկ։ Թեկնածուներից 132-ը կուսակցականներ են, 15-ն անկուսակցական են։

Այս մասին մեզ տեղեկացրեց թիվ 33 ընտրարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը։

Մեր հարցին՝ ի՞նչ խախտում են արձանագրել քարոզարշավի ընթացքում, Գոռ Պետրոսյանն ասաց․ «Արտառոց խախտումներ, միջադեպեր չկան, եղել են թեթև խախտումներ՝ կապված ցուցապաստառները ոչ թույլատրելի վայրերում փակցնելու հետ, կարգավորել ենք։ Ընթացքը խաղաղ է, ինքնաբացարկներ դեռ չեն եղել, չնայած ժամանակ ունեն մինչև ամսի 15-ը»,-ասաց Գոռ Պետրոսյանը։

 

Արմիկ Մովսիսյան