ՀՔԱՎ-ն անընդունելի է համարում ՊՆ մշակած նախագծի շրջանառումը և նման օրենքի ընդունումը

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը և գտնում է, որ նախագիծը պետք է հանել շրջանառությունից։

Օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն (միջինը՝ չորսուկես ամիս)՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով:

Որպես հիմնավորում է բերվում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ գումարի չափը կարող է նախատեսվել պայմանագրային զինծառայողի համար 5 տարի ժամկետով 400.000 դրամ ամսական վարձատրություն ապահովելով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը՝ ելնելով մի շարք հանգամանքներից.

 

  1. վերոնշյալ նախագիծը, նախեւառաջ, չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ՝ մինչ շրջանառվելը,
  2. նախագիծը կոպտորեն խախտում է խտրականության արգելքի սկզբունքը՝ ստեղծելով զինծառայողների համար ոչ հավասար պայմաններ, տարբերակված մոտեցում՝ գույքային դրությամբ պայմանավորված,
  3. նախագիծը խնդրահարույց է սոցիալական արդարության տեսանկյունից, քանի որ պարտականություններն անձանց վրա դրված են անարդար կերպով. հասարակության միայն հարուստ խավը կարող է հնարավորություն ստանալ խուսափելու իր պարտականությունից եւ օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Նախագիծը խորացնելու է սոցիալական շերտերի միջև բևեռացվածությունը։
  4. նախագիծը  որեւէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից,
  5. անհասկանալի է՝  ինչ հաշվարկների եւ գնահատումների հիման վրա է սահմանվել վճարվող գումարի չափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ գտնում ենք, որ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ցուցաբերել համակարգային մոտեցում, որն ուղղված կլինի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, կանոնադրային հարաբերությունների հետեւանքով խախտումների բացառմանը, զորակոչի եւ զինծառայության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների առողջության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, զինված ուժերում ենթասպայական եւ սպայական կազմի անդամների կրթական մակարդակի եւ մասնագիտական կարողությունների զարգացմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկությունը ներկայացրել է e-draft.am համակարգի միջոցով։