Թուրքիայի սպառնալիքների ֆոնին՝ Հունաստանը դաշնակիցներին զգուշացրել է Եվրոպայում նոր պատերազմի վտանգի մասին

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունաստանի կառավարությունը դիմել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ գործընկերներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարին՝ խնդրելով դատապարտել Թուրքիայի պաշտոնյաների ավելի ու ավելի ագրեսիվ հայտարարությունները և ենթադրություն հայտնել, որ ներկայիս երկկողմ լարվածությունը կարող է վերածվել երկրորդ բաց հակամարտության եվրոպական հողի վրա:

Նամակներում, որոնց պատճենները հայտնվել են Associated Press-ի տրամադրության տակ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ իր երկրի պատմական տարածաշրջանային մրցակցի՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի պահվածքը պետք է դատապարտվի երեք մարմինների կողմից:

«Ժամանակին դա չանելով կամ թերագնահատելով հարցի լրջությունը՝ մենք վտանգում ենք կրկին ականատես լինել այնպիսի իրավիճակի, ինչպիսին այժմ տիրում է մեր մայրցամաքի այլ հատվածում»,- գրել է Դենդիասը՝ ակնարկելով ուկրաինական պատերազմը։

Նամակները թվագրված են սեպտեմբերի 5-ով և 6-ով։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակներում Աթենքը մեջբերել է Էրդողանի հղումները Էգեյան ծովի կղզիների՝ Հունաստանի «օկուպացիայի» մասին, որոնք տասնամյակներ շարունակ Հունաստանի մաս են։

«Թուրքիայի ղեկավարությունը, ըստ երևույթին, որոշել է ապագա ագրեսիան ներկայացնել որպես արդեն պատրաստված և, որ ավելի կարևոր է՝ որպես արդարացված գործողություն։ Եթե թուրքական այս կեցվածքը չնկատվի իր իրական չափերով և միջազգային հանրությունը պատշաճ կերպով չարձագանքի, ապակայունացման վտանգ է սպառնում մեր ավելի լայն տարածաշրջանին, ինչը կառաջացնի հետևանքներ, որոնց ծանրությունը դժվար է գնահատել»,- ասվում է նամակում։

«Թուրքիայի վերաբերմունքն ապակայունացնող գործոն է ՆԱՏՕ-ի միասնության և համախմբվածության համար և թուլացնում է դաշինքի հարավային թևը ճգնաժամի պահին»,- գրել է Դենդիասը Ստոլտենբերգին։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կրկին սպառնացել էր Աթենքին։

«Հունաստանը կզղիներում ռազմաբազաներ է տեղակայել։ Եթե ​​Թուրքիայի հասցեին սպառնալիքները շարունակվեն, ապա Անկարայի համբերությունը կարող է հատել։ Իմ զգուշացումները Հունաստանին ինչ-որ մտացածին հայտարարություններ չեն։ Թուրքիայի պատասխանը կարող է հետևել ցանկացած պահի, ցանկացած գիշեր»,- ասել էր նա։

Օրերս էլ  Էրդողանն Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Իզմիրում ժամանակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան