Հունաստանն արձագանքել է Էրդողանի հերթական ռազմական և պատմական սպառնալիքներին

Լուրեր

16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
Բոլորը

Հունաստանը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքները, որոնք հիշեցնում են հույներին 1922 թվականին Փոքր Ասիայում տեղի ունեցած աղետի մասին, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասել է, որ հայտարարում է, թե թուրքական ուժերը մեկ գիշերվա ընթացքում կարող են ներխուժել Հունաստան, գրում է Greek City Times-ը։

Մասնավորապես, Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի միանալու Թուրքիայի ամենօրյա սպառնալիքներին։

«Մենք անմիջապես կտեղեկացնենք մեր դաշնակիցներին ու գործընկերներին վերջին մի քանի օրերի սադրիչ հայտարարությունների բովանդակության մասին, որպեսզի պարզ լինի, թե ով է խաթարում մեր դաշինքի համախմբվածությունը՝ հատկապես վտանգավոր ժամանակում։ Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք ծառայել որպես կայունության և անվտանգության հենարան ավելի լայն տարածաշրջանի համար՝ միջազգային իրավունքի և ծովի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել էր Հունաստանին ու կոչ արել հիշել պատմությունը։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան