Ադրբեջանի երկրորդ հարձակումը կլինի սեպտեմբերին․ ՌԴ-ի հետ շահերը համընկնում են՝ ՀՀ-ն պիտի ՄԱԿ ԱԽ դիմի․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ողջունեց Բրյուսելի միջնորդությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում։ Ըստ նրա՝ արևմտյան ձևաչափը զսպում է Ալիևին նոր ծավալուն սադրանքների գնալուց։ Գրիգորյանը վստահ է՝ Ռուսաստանի և Թուրքիայի տիրույթում ՀՀ-ն խոցելի է և հեշտ կլինի զիջումներ կորզել։ Խոսելով Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ նշանակելու փաստի մասին՝ քաղաքագետը դա Վաշինգտոնի կողմից նվեր է համարում Հայաստանին և ազդակ՝ Կոսովոյի սցենարի հավանական գործարկման համար։ Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է ընդառաջ քայլեր կատարի՝ ճանաչելով Կոսովոյի և Արցախի անկախությունը։ Փորձագետը կտրուկ քայլեր է պահանջում ՀՀ իշխանություններից, ինչպիսին է ՄԱԿ-ի ԱԽ դիմելը և Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը միջազգայնացնելը․ սեպտեմբերին Ադրբեջանի նոր սադրանքների վտանգ է առկա, ինչը, ըստ քաղաքագետի, Բաքվի և Մոսկվայի շահերի համընկնման հետևանք է, քանի որ, ըստ Գրիգորյանի, ՌԴ-ն ևս ՀՀ-ից միջանցք պահանջողներից մեկն է։

Քաղաքագետը կարծում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև Ալիևն «աֆերիստություն» է անում՝ անընդհատ խոսելով խաղաղությունից, մինչդեռ Բաքվի իրական նպատակն Արցախի բանակի զինաթափումն է, միջանցքի և անկլավների ստացումը։ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ ՀՀ-ն ունակ է դիմագրավել այս մարտահրավերներին՝ Արևմուտքի հետ ակտիվ աշխատանքով։ Քաղաքագետը հասունացած է համարում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման քայլը ՀՀ-ի կողմից։

-Ի՞նչ եզրակացնել Նիկոլ Փաշինյանի խոսքից. Կառավարության նիստում ներկայացնելով բրյուսելյան հանդիպումը՝ նա նշեց, որ հանդիպումը ծավալուն է եղել և հեշտ չէր։ Գիտենք, որ մոտ 4 ժամ է տևել Ալիևի, Փաշինյանի և Միշելի հանդիպումը։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ քննարկվել են ինչպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, այնպես էլ ԼՂ հիմնախնդիրը։ Մենք՝ բոլորս պետք է հասկանանք, որ դա հետ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, պետք է շարունակենք հետևողականորեն աշխատել»։ Այլ մանրամասներ չի հայտնել Փաշինյանը։ Դուք ինչպե՞ս կգնահատեք։

-Մինչ հարցին պատասխանելը՝ անդրադառնամ այլ խնդրի… Ես տեսնում եմ, որ բռնությունների, ինքնասպանությունների և սպանությունների թիվը մեծանում է, հասարակությունը լարված է։ Սա ևս անվտանգության խնդիր է։ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում այդ թեմաներով խոսել, հրավիրել հոգեբանների, քանի որ պատերազմ անցած հասարակությունները միշտ այսպիսի խնդիրներ են ունենում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասածին, այո՛, շատ դժվար է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, Ադրբեջանն այն երկիրը չէ, որ լեզու հասկանա, իրենք ուժն են հասկանում, ագրեսիվ են։ Բրյուսելի հանդիպումը, իմ կարծիքով, շատ կարևոր էր, օգտակար էր, քանի որ այն ձևաչափը, որտեղ կան Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, դա միայն կորուստների կբերի, շղթան կշարունակվի։ Ողջունում եմ, որ հայկական կողմը փորձում է ակտիվորեն զարգացնել բրյուսելյան ձևաչափը։ Այն զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի ագրեսիվության դեմ։ Տեսանք, որ բրյուսելյան հանդիպումից հետո Միշելը խոսում է գերիների վերադարձի, նաև ավելի խաղաղ հռետորաբանության, ուժ չկիրառելու մասին։

Հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին…

-Այո՛, դրանից պետք չէ վախենալ, դրա մեջ միայն դրականն է, քանի որ դա ուղղված չէ մեզ, մեզ պետք չէ խաղաղության պատրաստել, մասամբ պետք է, բայց գլխավորը՝ Ալիևին պետք է խաղաղության պատրաստել։

-Ուզում եմ ուշադրություն հրավիրել վարչապետի այն խոսքին, որ հնարավոր լուծումներն ակնհայտ չեն։ Իշխանությունը չի հստակեցնում իր տեսակետը, թե արդյո՞ք Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության պայմանագրում պետք է վերջնականապաես որոշվի նաև Արցախի ճակատագիրը, թե՞ այդ հարցը պետք է տարանջատել։

-Ճիշտ կլինի՝ մեզ ասեն, թե ինչ տարբերակներ են քննարկվել, Բրյուսելում Ադրբեջանն ինչի հետ է համաձայնվել, ինչի հետ չի համաձայնվել։ Ես համաձայն եմ վարչապետի հետ, որ մենք խաղաղության պետք է գնանք։ Ես նաև ասում եմ, թե ինչ մեխանիզմներով։ Երբ ասում ենք՝ ուզում ենք խաղաղություն ու նստում ենք տանը, դա բավարար չէ, Ադրբեջանն իր պլանները Ռուսաստանի հետ կշարունակի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ևս պետք է կրկնել, որ խաղաղություն ենք ուզում, և որ խաղաղապահները պետք է բազմազգ լինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան