ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները ժամանակավորապես մնացել են Զապորոժիեի ԱԷԿ-ում

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր ներկայացուցիչներին կթողնի Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ռուսական զորքերի կողմից օկուպացված Էներգոդարի կայան կատարած այցից հետո, գրում է VOA-ն։

Գրոսսին ասել է, որ փորձագետներն այսօր՝ առաքելության առաջին ժամերին, «հասցրել են հավաքել շատ կարևոր տեղեկատվություն», նա տեսել է «առանցքային բաներ, որոնք ցանկանում էր տեսնել»։

Գործակալության ղեկավարը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ առաքելությունն Էներգոդարում կմնա մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ հետո կորոշվի ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների մշտական ներկայության հարցը։ Գրոսսին ընդգծել է նաև կայանի անձնակազմի անձնուրաց աշխատանքը։

«Չնայած ծանր իրավիճակին և հանգամանքներին՝ նրանք շատ պրոֆեսիոնալ են իրենց աշխատանքում»,- լրագրողներին ասել է գործակալության ղեկավարը։

Ռաֆայել Գրոսսին արդեն հեռացել է ատոմակայանից։ Վերջին տվյալներով՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության ավտոշարասյան ինը մեքենաներից չորսը լքել են ատոմակայանը։

ՄԱԳԱՏԷ-ի առաքելության՝ Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցի օրը տարածաշրջանից տեղեկություններ են ստացվել Էներգոդարի հրթիռակոծման մասին։ Քաղաքի ուկրաինացի քաղաքապետ Դմիտրի Օռլովը հարձակումների համար մեղադրել է ռուսական բանակին։ Ռուսաստանի կողմից նշանակված Էներգոդարի իշխանությունները պնդում են, որ սեպտեմբերի 1-ի առավոտյան ուկրաինական հրետանին հարվածել է քաղաքին։

Ռուսական զորքերը գրավել են Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո՝ 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակվանից Կիևն ու Մոսկվան բազմիցս միմյանց մեղադրել են ատոմակայանի հարակից տարածքը գնդակոծելու մեջ։ Օգոստոսի սկզբին ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության արձանագրությունները զանգվածաբար խախտվել են։

Տաթև Ֆռանգյան