Եթե այս աճի պայմաններում ծախսերը ավելացվեն, թոշակը կտրուկ բարձրացվի, կայունության խնդիրներ կլինեն. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
23.03.2026 | 22:23
Թուրքիան միացել է Եգիպտոսի և Պակիստանի՝ ԱՄՆ-Իրան ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերին. Axios
23.03.2026 | 22:09
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.03.2026 | 21:54
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց
23.03.2026 | 21:40
Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել
23.03.2026 | 21:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 21:15
ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico
23.03.2026 | 21:04
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով
23.03.2026 | 20:51
Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով
23.03.2026 | 20:44
Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են կայուն զարգացման խթանմանն ուղղված համագործակցությունը խորացնելու հանձնառությունը
23.03.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 20:29
Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում խնդիրների ֆոնին Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել, նաև ռուս այցելուների հաշվին։ Այս և հարակից թեմաների մասին զրուցել ենք տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Նարեկ Կարապետյանի հետ։

Պարո՛ն Կարապետյան, նախ փոխարժեքների մասին խոսենք։ Դոլարը շարունակում է ամրապնդվել նոր փոխարժեքի հորիզոնում։ Սա որքա՞ն կտևի։

-Իհարկե, տնտեսագետների շրջանում ընդունված է համարել, որ փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումները չարդարացված, նաև անշնորհակալ գործ է։ Բայց դրանք նաև իրականում անհրաժեշտ են։

Արտահանող ընկերությունների մի մասը դոլարով էր կնքել պայմանագրերը, հետո եղավ դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխություն։ Հիմա մարդիկ դոլարո՞վ կնքեն պայմանագրերը, ռուբլո՞վ, ինչո՞վ։

-Տեսեք՝ ես մի հետաքրքիր զարգացում կմատնանշեի։ Մեր անշարժ գույքի շուկայում գները հայտարարվում էին դոլարով, և այս տատանողականության ֆոնին կառուցապատողների մեծ մասն անցավ գները դրամով հայտարարելուն և դրամով գնանշելուն։

Վատ ավանդույթը կոտրվեց։

-Այո՛, այդ վատ ավանդույթն իրականում կոտրվեց։ Նման զարգացումներ տեղի են ունենում նաև արտահանման ոլորտում։ Որոշակիորեն արտահանողներն իրենց պայմանագրերը դոլարից հանում են, տեղափոխում են ռուբլու, գուցե նաև դրամային պայմանագրեր են կնքում։ Ամեն դեպքում, երբ տեսանելի է, որ դրամը երկու ուղղությամբ կարող է տատանողական լինել, իր գործն անում է, և այստեղ դոլարայնացման նվազեցման ազդեցություններ է ունենում։

Եվ արտահանողները պետք է գիտակցեն երկու ուղղությամբ տատանումների ռիսկերը և փորձեն հեդջավորման գործիքների միջոցով այդ ռիսկերը կարգավորել, օրինակ՝ բանկի հետ համաձայնության գալով՝ նախապես տվյալ ժամանակահատվածի համար փոխարժեք ֆիքսելով։

Ունենք իրավիճակ, երբ Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից ավելի է աճում։ Այսինքն, եթե շատ կոպիտ արտահայտվենք, ապա մեր տնտեսությունն իր գլխից բարձր է թռչում։ Ի՞նչ վտանգներ ունի սա։

-Այո՛, ճիշտ եք, մեր տնտեսության պոտենցիալ աճի գնահատականները մասնագետների շրջանում 4-5, մաքսիմում՝ 6 տոկոսի շրջանակում են գնահատվել, որովհետև այդպիսին է եղել մեր աճի միջին ցուցանիշը։ Եվ այդ պոտնցիալից ավելի արագ աճն արտաքին դրական գործոնների չեզոքացման ներքո նվազելու է։ Իհարկե, թե դրա ազդեցություններն ինչպիսին կլինեն, կախված է իրականացվող քաղաքականություններից։

Օրինակ, եթե այդ աճի պայմաններում լրացուցիչ հարկային եկամուտներն ընդունվեն որպես տրված մեծություն և, դրան զուգահեռ, ծախսային բեռի ավելացում տեղի ունենա, այսինքն՝ պետությունը, տեսնելով այդ լրացուցիչ եկամուտները, կտրուկ բարձրացնի թոշակները, աշխատավարձերը, սոցիալական ծախսերը, ապա հետագայում դա կարող է կայունության խնդիրների հանգեցնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան