Ալիևը դեմարշ է արել ԱՄՆ-ի դեմ՝ «ի՞նչ Մինսկի խումբ»․ Աստված մեզ օգնում է՝ դրանց խելքն առնելով․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ

-Եռակողմ հանդիպում է տեղի ունենալու օգոստոսի 31-ին։ Սովորաբար Ադրբեջանն ինչ-ինչ պահանջներ է ներկայացնում, Հայաստանին մեղադրում է եռակողմ հայտարարությունները չկատարելու համար, մինչդեռ հենց Բաքուն է պարբերաբար դրանք տորպեդահարում։ Ի՞նչ ակնկալենք այս հանդիպումից, և ի՞նչ դիրքով պետք է ներկայանանք։

-Հենց հիմա Ադրբեջանի կարևորությունը շատ մեծ է, աշխարհում սկսված էներգետիկ ճգնաժամի պատճառով և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով Ադրբեջանի, Ղազախստանի, արաբական երկրների դերը մեծացել է։ Ադրբեջանի իշխանությունները հասկացել են, որ կարող են կապրիզներ դրսևորել, կանցնեն դրանք, աշխարհը, Արևմուտքը հարկադրված է հաշվի առնել այդ շանտաժի շանսը և զիջումների է գնալու։ Տեսեք՝ զիջումների են գնում Սիրիայում Թուրքիային, Լիբիայում զիջեցին, Հայաստանում զիջում են, Հունաստանի հետ սահմանային կղզիների խնդիրներում զիջեցին, որովհետև եթե Թուրքիան միանում է Ռուսաստանին, պատկերացնո՞ւմ եք՝ այդ երկու երկրները դաշինք կազմեն ուկրաինական պատերազմում, դա գլխացավանք է։ Իհարկե՝ չեն հաղթի, հաջողության չեն հասնի, բայց գլխացավանք է, հոգս է Արևմուտքի համար։ Հիմա դրա առաջ ենք մենք կանգնած։

Բայց մյուս կողմից՝ Արևմուտքը հետևողական է լինելու իր արժեքների կատարմանը, իրենք են հայտարարել մարդու իրավունքների կարևորությունը, խտրականությունը արգելված է, ժողովուրդները հավասար են, արգելված է էթնիկ զտումը, մանավանդ՝ եթե այդ էթնիկ զտումը հեռու չէ։ Ուզում եմ ասել՝ մենք, այո՛, պետք է անհանգստանանք,         անելիք ունենք՝ շատ անելիք, բայց պետք է իմանանք, որ մենք ունենք դաշնակիցներ։ Բրյուսելում այդ հանդիպումն անցկացնելն արդեն նախապայման է։ Այնտեղ ասում են՝ էթնիկ զտումն արգելված է, ազգային փոքրամասնությունների ինքնավար մարզի լիկվիդացիան հանցագործություն է։ Բրյուսելում այդպես են ասում։ Մոսկվայում և Նուր Սուլթանում ասում են՝ սահմաններն անձեռնմխելի են, ով ինչ ունի՝ ստատուս քվոն պահենք։ Բայց սահմանները կարող են խախտվել, եթե մարդու իրավունքներն այդ երկրում չեն հարգվում։ Բրյուսելը ճնշում է Ադրբեջանին, ասում է՝ ձեր երկրում պետք է մարդու իրավունքները հարգվեն, այդ թվում՝ էթնիկ հայերի իրավունքները։

-Բայց, ամեն դեպքում, ինքներդ էլ նշեցիք Ադրբեջանի դերի որոշակի մեծացման մասին, արդյո՞ք Արևմուտքը Հայաստանի շահը, արցախահայության իրավունքները կգերադասի իր քաղաքացիների խնդիրներից։

-Այո, մեզ համար նպաստավոր ժամանակներ չեն։ Ընդհանրապես, արդեն քանի տարի է՝ մեզ համար նպաստավոր չեն պայմանները։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած՝ մեզ համար աղետալի վիճակ է սկսվել, հայկական պետության, պետականության լիկվիդացիայի հարցն է դրված։ Հենց դրա մասին է Եվրասիական միությունը, Մաքսային միությունը, ինչ-որ ինտեգրացիոն խորացումը․․․ դրանք բոլորը մեր պետականության, մեր ինքնության, մեր արժանապատվության հարցն է դրված։ Տագնապալի է։

Հնարամտություն պետք է դրսևորեր մեր քաղաքական հանրությունը։ Սովորաբար ասում են՝ վերնախավ, ես այդպես չեմ կարծում, վերնախավ չի, քաղաքականությամբ զբաղվողները ծառա են, ժողովրդավարական երկրներում դրանք ընտրողների ծառաներն են։ Մեր քաղաքական ծառաները լավը չեն, մենք տեսանք, որ նրանք կողոպտում են մեր ունեցվածքը, թալանում են մեր երկիրը։ Ոչ միայն՝ գույքը պարտքի դիմաց կամ իրենց անձնական գրպաններն են լցնում, այլ նաև պետականությունը, անվտանգության համակարգն են վտանգում։ Դրա համար ես կարծում եմ, որ մեզ մոտ պետք է գործող իշխանությունը պետք է ֆորումներ անցկացնի, ասի՝ խորհուրդ տվեք ինձ, ես դա լավ չեմ անում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան