«Ոչմիթիզականությունն» արդեն քաղաքական մառազմ է․ կարևոր է՝ ՀՀ տարածքը դառնա երթևեկելի հարևան բոլոր պետությունների համար․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.07.2026 | 09:30
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում
13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
13.07.2026 | 22:39
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում ու մարզերում
13.07.2026 | 22:30
ԵՄ-ն տարիքային սահմանափակումներ կմտցնի սոցցանցերում երեխաների համար
13.07.2026 | 22:19
Իսրայելը տարիներով հավաքագրել է Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադին՝ ռեժիմի տապալումից երկրի ղեկավար նշանակելու համար․ NYT
13.07.2026 | 22:10
Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել
13.07.2026 | 22:00
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
13.07.2026 | 21:52
Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը
13.07.2026 | 21:41
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.07.2026 | 21:30
Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 21:16
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
13.07.2026 | 21:00
Ծառուկյանի որդին կվերադարձվի՞ ՀՀ․ Փաշինյանի չկատարված ու նոր խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 20:51
Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օգոստոսի 18-ին շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով առաջարկում է անցակետեր տեղադրել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երեք հատվածներում:

Նախագծի ընդունման դեպքում, անցակետեր կտեղադրվեն Սոթք-Քարվաճառ, Երասխ-Սադարակ և Քարահունջ-Ղուբաթլու հատվածներում: Շրջանառվող նախագիծը, համաձայն փորձագետների գնահատականի, վկայում է այն մասին, որ Հայաստանը փաստացի մերժում է Ադրբեջանի`«Զանգեզուրի միջանցք» տրամադրելու պահանջը: Փոխարենը Երևանը պատրաստ է երեք ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ կապվելու Նախիջևանի և Թուրքիայի հետ:

«Հաղթած ժամանակ Հայաստանը գին էր վճարում՝ մնալով շրջափակման տակ, այնպես չլինի, որ պարտված ժամանակ նորից շրջափակման տակ մնանք, այդ իմաստով չափազանց կարևոր է, որ Հայաստանի տարածքը դառնա երթևեկելի հարևան բոլոր պետությունների համար»,- «Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկում Ադրբեջանին, ո՞րն է նոր անցակետերի ստեղծման պատճառը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Թաթուլ Հակոբյանը:

«Ադրբեջանը ուզում է մի միջանցք, որը հավասարազոր կլինի այն միջանցքին, որը ստիպված է տալ ռուսներին, որպեսզի Հայաստանը կապվի Արցախի հետ: Ալիևն անդադար խոսում է միջանցքի մասին, նա հատկապես խոսում է Ռուսաստանի հետ…

Հայաստանը մոտեցել է կարմիր գծերին Մեղրիի հարցում, համաձայնություն է տվել, որ վերականգնվի և գործարկվի 1930-ականներին կառուցված և 2000-ականերին թալանված երկաթգիծը: Հայաստանը նաև մեկ այլ կարմիր գծի է մոտեցել, համաձայնություն տալով, որ Արաքս գետի երկայնքով ճանապարհ լինի… Բայց սա էլ Ադրբեջանի համար քիչ է, ուզում է քամել ամեն հնարավորը:

Հայաստանում «ոչմիթիզականությունն» այլևս ակտուալ չէ: Դա արդեն քաղաքական մառազմ է։ «Ոչմիթիզականությունն»արդեն տեղափոխվել է Ադրբեջան՝ պետական մակարդակով:

Մանրամասները՝ տեսանյութում: