Բաքուն ինտենսիվ ռազմականացնում է Արցախի օկուպացրած տարածքը, պատրաստվում ՀՀ դեմ հաջորդ քայլերի համար․ Հրանտ Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ինչո՞ւ է Ադրբեջանը կարողանում ուժով խնդիրներ լուծել։ Ի՞նչ տնտեսական խթաններ կան դրա համար։ Տարածաշրջանի և տնտեսության մասին Factor TV-ն զրուցել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Պարո՛ն Միքայելյան, Ադրբեջանը հարձակում գործեց Արցախում հայկական դիրքերի վրա։ Դրանից հետո հայկական կողմը սկսեց կառուցել ճանապարհն այն երթուղով, որով, փաստորեն, Բերձորի նոր միջանցքը պետք է անցնի։ Ինչո՞ւ է առհասարակ Ադրբեջանը կարողանում ուժով հարցեր լուծել, և ինչո՞ւ ոչ ոք չի բռնում Ադրբեջանի ձեռքը։

-Առաջին հերթին՝ Ադրբեջանն ունի ռազմավարություն և երկարատև գործողությունների և՛ պլան, և՛ նպատակներ։ Սրանով Ադրբեջանը կարողանում է իր բոլոր հնարավոր ռեսուրսները հատկացնել այն ուղղություններին, որ իրեն պետք են։ Այդ ուղղությունները մեզ հայտնի են։ Ադրբեջանի նախագահը դրանք չի թաքցնում, և դրանցում Հայաստանի համար որևէ լավ բան չկա։ Եվ որևէ բարիդրացիական վերաբերմունք այդտեղից սպասել ճիշտ չէ՝ ոչ միայն Արցախի կամ Սյունիքի, այլև ողջ Հայաստանի համար։

Ադրբեջանը կարողանում է ավելի պարզ պատկերացնել իր խնդիրները և ավելի քիչ տրվել տարբեր երկրների ճնշումներին ու խոսքերին։ Դա գալիս է նաև այն շատ լուրջ եկամուտների ներհոսքից, որ Ադրբեջանը ունի, իսկ Հայաստանը չունի։

-Ապագայում Ադրբեջանն ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր կշիռ է ունենալու՝ հաշվի առնելով, որ տնտեսական ճգնաժամ է սպասվում։

-Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանն իհարկե շատ է շահում միջազգային լարվածությունից, որովհետև նավթի և գազի գներն աճել են, իսկ Ադրբեջանը դրանցից եկամուտ է ստանում։ Եվ ինչքան հնարավոր է՝ Ադրբեջանն արդեն արտահանում է, ուղղակի ավելին արտահանելու ռեսուրսներ չունի։ Բայց երբ ճգնաժամը սկսվի և խորանա, այդ ժամանակ արտադրություններն են նվազելու, և նավթի սպառումն է նվազելու։ Այսպիսով, սա կարող է ազդել Ադրբեջանի տնտեսության վրա։ Եվ առհասարակ, երկարատև առումով, Ադրբեջանի տնտեսությանը խոշոր ճգնաժամ է սպասվում, քանի որ նավթից կախվածությունը մեծ է։

Մինչև 2020-ականների վերջը, 2030-ականների սկիզբը այնտեղ կլինի նավթի արդյունահանման լուրջ նվազում։ Բայց սա նաև մեզ համար վտանգ է պարունակում, որովհետև այս պարագայում Ադրբեջանի իշխանությունները կարող են համարել, որ իրենց եկամուտները նվազում են, տնտեսական ճգնաժամ է սպասվում, և որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն, կարող են էլի ռազմական լարվածությունների կամ բախումների, պատերազմի ճանապարհով գնալ։

-Ի՞նչ վտանգներ է դա պարունակում՝ հաշվի առնելով, որ հիմա արդեն ադրբեջանական զորքեր կան նաև Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում։ Եվ շփման գիծը շատ երկարել է։

-Նախ ասեմ, որ այն պատկերացումը, որ Հայաստանում միշտ տիրել է վերջին 25-30 տարվա ընթացքում, որ սա Արցախյան հակամարտություն է, ի սկզբանե սխալ է եղել, որովհետև եթե մենք լսեինք Ադրբեջանի նախագահին, ապա նա Երևանի մասին երբեք չի մոռացել ասել, թե Երևանն իրենցն է, էլ չասած՝ Սևանի կամ Սյունիքի մասին։

Այո՛, Արցախը թիրախներից առաջինն էր և որպես վահան էր, բայց ո՛չ վերջինը։ Եվ ցանկացած ոք, որ մտածում էր, որ կարելի է Արցախով, այսպես ասած, էժանով պրծնել, շատ-շատ սխալվում էր։

-Արցախը հանձնե՞լը նկատի ունեք։

-Թեկուզ, կամ Արցախի ինչ-որ հատվածները։ Մենք անընդհատ մեդիայում այդպիսի տարբեր, տարաբնույթ հայտարարություններ ենք լսում, որ, իմ կարծիքով, ընդհանրապես անընդունելի է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան