Երիտասարդների միջազգային օր՝ Գյումրիում և Սպիտակում

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Սպիտակում և Գյումրիում այսօրվանից մեկնարկում են երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները։ Կամավորները հեծանվաերթ կկազմակերպեն ու շրջելով այս քաղաքների տարբեր թաղամասերում՝ տեղեկատվական արշավ կանցկացնեն․ անցորդներին կիրազեկեն երիտասարդների միջազգային օրվա ու սպասվելիք միջոցառումների մասին, կշնորհավորեն։

Սպիտակի քաղաքապետն էլ հեծանվով կշրջի քաղաքի փողոցներով, կհանդիպի երիտասարդներին, կզրուցի նրանց հետ ու կշնորհավորի։ Անցորդներին հնարավորություն կտան լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով ու ստանալ լուսանկարը։ Այս մասին տեղեկացանք երիտասարդների տոնը կազմակերպող կառույցի՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներից։

Հայաստանում այս տոնն առաջին անգամ նշվել է Գյումրիում՝ 2015 թվականին և դարձել ավանդույթ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ հռչակվել է որպես երիտասարդների տոն։ Այն առաջին անգամ նշվել է 2000 թվականին։ ՄԱԿ-ն ամեն տարի խորագիր է ընտրում, այս տարի միջոցառումները կանցկացվեն «Սերունդների համերաշխություն» խորագրի ներքո։

Գյումրիում օգոստոսի 12-ին տարբեր միջոցառումներ կանցկացվեն․ «Երիտասարդական չկոնֆերանս», որը կրում է «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագիրը, «Էքսպո տոնավաճառ», ինչպես նաև ժամանցային ոչ ֆորմալ հավաքույթ։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այս տարի երիտասարդների միջազգային օրը կկազմակերպի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ։

Արմիկ Մովսիսյան