ԱՄՆ Սենատը 430 միլիարդ դոլար է հաստատել գնաճի դեմ պայքարի համար

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 434 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթին, որը, ի թիվս այլ բաների, ուղղված է գնաճի դեմ պայքարին: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 101 սենատորներից 51-ը։ Որոշիչ ձայնը տվել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ մոտ 370 միլիարդ դոլար կուղղվի էներգետիկ անվտանգությանը և կլիմայի պաշտպանությանը, ինչպես նաև մի շարք հարկային արտոնություններին: Եվս 64 միլիարդ կհատկացվի առողջապահական նախաձեռնություններին, մասնավորապես՝ դեղերի գների իջեցմանը։ Բացի այդ, օրինագիծը նախատեսում է կորպորացիաների համար հարկային վերահսկողության խստացում:

Սենատի կողմից օրինագծի հաստատումը մեծ հաղթանակ է համարվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, որը մեկուկես տարի առաջ պաշտոնը ստանձնելիս խոստացել էր խոշոր բարեփոխումներ, սակայն մինչ այժմ չի կարողացել դրանք իրականացնել։ Դեմոկրատներն ակնկալում են, որ օրենքի ընդունումը թույլ կտա նրանց պահպանել մեծամասնությունը Կոնգրեսում այս տարվա ընտրություններում։

Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը սպասվում է օգոստոսի 12-ին։ Մինչ այդ, Սպիտակ տան ղեկավարը ողջունել է Սենատի որոշումը։

«Սա պահանջում էր բազմաթիվ փոխզիջումներ: Ներկայացուցիչների պալատը պետք է հնարավորինս շուտ ընդունի օրինագիծը, և ես անհամբեր սպասում եմ, թե երբ կարող եմ ստորագրել այն»,- ասել է Ջո Բայդենը:

Տաթև Ֆռանգյան