Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ օգոստոսի 3-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ երեք ամսով։

Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը այդ որոշումը որակեց ապօրինի. «Մեր կողմից մատնանշված որևէ հիմնավորման դատարանը չանդրադարձավ: Ինչո՞ւ դատարանը հաշվի չի առել, որ այս ընթացքում Ավետիք Չալաբյանի կողմից որևէ խոչընդոտման փաստ չկա»,-ընդգծեց փաստաբանը։

Ինքը՝ Չալաբյանը, դատարանի որոշումը որակեց քաղաքական իշխանությունների կողմից պատվեր․ «Այս դատավորը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերը»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ի նիստում Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր։

Ավետիք Չալաբյանը մայիսի 14-ին կալանավորվել էր, ապա կալանքը երկարացվել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան ազատ էր արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
«Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000

ՀՀ դրամ գումար»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։

Արփի Հակոբյան