Մեկնարկում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերահսկողությունը խստացնելու հերթական փուլը

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

«Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրներ: Սպանդանոցայն գործ ձեռնարկած տնտեսվարողների մտահոգությունը հիմնականում ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքն է, սպանդանոցային մորթն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի կեղծումը, ինչի դեմ միայն ՍԱՏՄ ջանքերը բավարար չեն, եթե իրավական որոշակի կարգավորումներ չլինեն:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի ու թափանցիկ:

Այդ գործընթացի վերահսկելիությանը կնպաստի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը, որի իրականացումը կսկսվի արդեն այս տարվա աշնանը: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ, համաձայն արդեն պլանավորված օրակարգի, օգոստոսի երկրորդ տասնօրյակից սկսած, տեսչական մարմինը, այլ գերատեսչությունների հետ համատեղ, անցնելու է խստացված վերահսկողության թե՛ սպանդանոցներում, թե՛ իրացման ցանցում և թե՛ հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի տեղափոխումն ու վաճառքը:

Տեղեկացվել է նաև, որ այժմ փոփոխություններ են կատարվում Ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում գործընթացը կդառնա առավել վերահսկելի»,- ասված է հաղորդագրությունում։