Անկարան կարծում է՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծումը չի անդրադառնա հացահատիկային համաձայնագրի իրականացման վրա

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Օդեսայի առևտրային նավահանգստի վերջին հրթիռային հարձակումը չի անդրադառնա հացահատիկային համաձայնագրի վրա, որը ստորագրվել է հուլիսի 22-ին Ստամբուլում։ Այս մասին իսպանական El Mundo-ի հետ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, գրում է Անադոլու գործակալությունը։

 

Նա նշել է, որ Օդեսայում տեղի ունեցած պայթյունները չեն վնասել նավահանգստի ենթակառուցվածքը, և նավերը կարող են ամբողջությամբ բեռնվել։

 

«Անկարան կշարունակի սերտ շփումները ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ»,- ասել է Ալթունը։

 

Նա նշել է, որ Անկարան ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբում փորձել է այն դադարեցնել ու վերականգնել սևծովյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունույունը։

 

«Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկի անվտանգ փոխադրման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի ղեկավարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայությամբ, հնարավորություն է տվել նվազեցնել պարենային ապրանքների գներն աշխարհում։ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,-նշել է Ալթունը։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել էր, որ հնարավոր է՝ այսօր  նավահանգստից շարժվի ուկրաինական հացահատիկով առաջին նավը։

 

Էմմա Չոբանյան