Էրդողանը լավ կլինի՝ չկենտրոնանա նեոօսմանյան ֆանտազիաների վերակենդանացման վրա․ Հունաստանի վարչապետ

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը CNN-ի հետ հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Թուրքիայի կողմից Աթենքի նկատմամբ վերջին ագրսեսիվ էսկալացիայից ու նշել, որ «վերջին բանը, որը պետք է ՆԱՏՕ-ին, հարավարևելյան Եվրոպայում անկայության ևս մեկ աղբյուրն է», գրում է ekathimerini-ին։

«Մեն պարտավոր ենք կարգավորել մեր տարաձայնությունները Թուրքիայի հետ, և կա միայն մեկ գիրք, որը մենք կարող ենք օգտագործել, դա միջազգային իրավունքն է»,-ասել է Միցոտակիսը։ Նա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել կենտրոնանալ իր երկրի խնդիրների վրա։

«Ես իսկապես կարծում են, որ նախագահ Էրդողանը իր ժողովրդին շատ ավելի լավ կծառայեր, եթե կենտրոնանար թուրքական հիվանդ տնտեսության աշխուժացման վրա, այլ ոչ թե նեոօսմանյան ֆանտազիաների վերակենդանացման»,-ասել է Հունաստանի վարչապետը։

Հավելենք, որ վերջին շրջանում Աթենքի ու Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Թուրքիան Աթենքին մեղադրում է հունական կղզիները ռազմականացնելու մեջ ու սպառնում չճանաչել Հունաստանի տարածքային ամբողջականությունը։

Էրդողանը նույնիսկ հայտարարել էր, որ Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան