Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Թայվանում

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի պատերազմը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 28-ի երեկոյան ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարների ընդհանուր զրույցը տևել է 2 ժամ 20 րոպե։

Նախ, քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ոլորտները՝ հատուկ շեշտադրումով կլիմայի փոփոխության և առողջապահության, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի վրա։

Ղեկավարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի և դրա համաշխարհային հետևանքների վերաբերյալ:

«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները այս պահին հակամարտության գոտում, ինչպես նաև իրենց մտահոգությունների մասին, թե ուր կարող են հասնել իրադարձությունները», – ասել է պաշտոնյան:

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները երկար քննարկել են նաև Թայվանի շուրջ իրավիճակը:

«Թայվանի վերաբերյալ ուղիղ և անկեղծ խոսակցություն է եղել: Նախագահ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը մեր «Մեկ Չինաստան» քաղաքականությանը՝ առաջնորդվելով Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքով, երեք համատեղ կոմյունիկեներով և վեց հավաստիացումներով», – ասել է Սպիտակ տան պաշտոնյան:

Ղեկավարները նշել են, որ ԱՄՆ-ը և Չինաստանը տարաձայնություններ ունեն Թայվանի հարցում, սակայն նրանք այդ հարցի շուրջ առնչվում են ավելի քան 40 տարի և պետք է պահպանեն ուղիղ հաղորդակցություն։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ զրույցը եղել է առարկայական, մանրամասն ու անկեղծ։

 

Տաթև Ֆռանգյան