Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ չի դիտարկում ՌԴ-ի հետ «Բայրաքթար»-ների համատեղ արտադրության հարցը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ոլորտում հնարավոր համագործակցության հարցը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից չի քննարկվում։ Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ կարող ասել, կլինի, թե՞ ոչ։ Մեր օրակարգում նման բան չկա, այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Գործընթացը ձևավորվում է Թուրքիայի քաղաքականության շրջանակներում, մենք միայն կատարում ենք աշխատանքները՝ կապված տեխնիկական կողմի հետ»,-ասել է Դեմիրը՝ պատասխանելով համագործակցության հնարավորության մասին հարցին։

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Էրդողանը բարձրագույն կուսակցական հանդիպման ժամանակ իր գործընկերներին ասել էր, որ Պուտինը դիմել է իրեն Թեհրանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ՝ առաջարկելով գործարք կնքել ՌԴ-ում  թուրքական «Բայքար» ընկերության հետ հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Անդրադառնալով այս թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր հերքել Պուտինի առաջարկի մասին լուրը՝ նշելով, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Նա հաստատել էր, որ երկու երկրների նախագահների վերջին շփումների ընթացքում շոշափվել է ռազմատեխնիկական համագործակցության թեման, և հարցը հավանաբար քննարկվելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 5-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում։

Էմմա Չոբանյան