Հրազդան քաղաքին կփոխանցվի «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Հուլիսի 30-ին Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է Հրազդան քաղաքին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրի պաշտոնական բացման արարողությանը և միջոցառումներին ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Դեռևս 2021 թվականի տարեվերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ Հրազդանը հռչակվել է 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք։

Հրազդանը հաղթող է ճանաչվել՝ գերազանցելով հայտատու մյուս քաղաքներին՝ Ալավերդի, Արմավիր և Եղեգնաձոր։

Այս տարվա ընթացքում, ի թիվս մինչ այժմ իրականացված բազմաթիվ երիտասարդական ծրագրերի, երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում են կազմակերպվելու օգոստոսի 12-ի «Երիտասարդության միջազգային օրվան» նվիրված հիմնական միջոցառումները, Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը, «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը և մի շարք այլ հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, երիտասարդական ցուցահանդես-տոնավաճառներ՝ ուղղված երիտասարդների հիմնահարցերի բացահայտմանն ու լուծմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը։

Նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը՝ խթանելով ՏԻՄ-ի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերի ծավալները: Ծրագիրը կնպաստի նաև համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների զարգացմանը, միջհամայնքային երիտասարդական կենտրոնների/ միջավայրերի ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը: Միևնույն ժամանակ ծրագիրը միտված է խրախուսելու տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։