ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացրել է․ Ուկրաինայի օկուպացված տարածքների բռնակցման դեպքում արագ և խիստ արձագանք կլինի

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

ԱՄՆ-ը Ռուսաստանին նախազգուշացրել է, որ Ուկրաինայի օկուպացված տարածքների բռնակցման դեպքում արագ և կոշտ արձագանք կլինի։ Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կայքէջում, գրում է korrespondent-ը։

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի հաջորդ քայլի մասին: Ռուսաստանը հիմք է ստեղծում իր կողմից գրավված ուկրաինական տարածքների անեքսիայի համար, ինչը Ուկրաինայի ինքնիշխանության ուղղակի խախտում է: Եթե Ռուսաստանը շարունակի իրականացնել իր բռնակցման ծրագրերը, մենք արագ և խստորեն կպատասխանենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին»,- ասված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների գնահատականներով՝Կրեմլը մտադիր է սեպտեմբերին անեքսիայի ենթարկել Ուկրաինայի ողջ տարածքի մեկ հինգերորդը կեղծ հանրաքվեների միջոցով։ Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ մասին ակնարկել էր՝ հայտարարելով, որ Ուկրաինայում Մոսկվայի ռազմական նպատակները «այժմ դուրս են գալիս Դոնբասի սահմաններից»։

Տաթև Ֆռանգյան