Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է գազի սպառումը նվազեցնելու՝ ԵՄ երկրների որոշումը

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է գազի սպառումը նվազեցնելու ԵՄ երկրների որոշումը։ Այս մասին ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի՝ հուլիսի 26-ին։

«Այսօր ԵՄ-ն վճռական քայլ է կատարել՝ հակազդելու (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի կողմից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման սպառնալիքին», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի առաջարկի հիման վրա ԵՄ խորհրդի կողմից ռեկորդային ժամանակում ձեռք բերված քաղաքական համաձայնությունը կապահովի գազի սպառման կանոնավոր և համակարգված կրճատում՝ նախապատրաստվելով գալիք ձմռանը։

«15%-ով կրճատելու հավաքական հանձնառությունը շատ կարևոր է և կօգնի ձմռանն ընդ առաջ լրացնել մեր պահեստարանները: Ավելին, ԵՄ-ում արտակարգ էներգետիկ վիճակ հայտարարելու հնարավորությունը, որը կհանգեցնի անդամ երկրներում գազի սպառման հարկադիր կրճատմանը, հզոր ազդանշան է, որ ԵՄ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու մատակարարման անվտանգությունը և պաշտպանելու  սպառողներին՝ լինեն  տնային տնտեսություններ, թե արդյունաբերություն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ «Գազպրոմի» հայտարարությունը՝ առանց հիմնավոր տեխնիկական պատճառի «Հյուսիսային հոսք-1» գազատարով գազի մատակարարումների կրճատման մասին ևս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի  վստահելի չլինելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ԵՄ էներգետիկայի նախարարները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել այս ձմռանը գազի սպառման կամավոր կրճատման վերաբերյալ:

Ծրագիրը ներառում է սպառման 15%-ով կրճատում, ինչպես նաև որոշակի բացառություններ հատկապես խոցելի երկրների համար։

 

Տաթև Ֆռանգյան